Աստվածաշունչը, 1 ՏԻՄՈԹԷՈՍ, ղեկավար 6. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11124&pid=56&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ՏԻՄՈԹԷՈՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1 ՏԻՄՈԹԷՈՍ 2 ՏԻՄՈԹԷՈՍ

ղեկավար 1 2 3 4 5 6

1 Նորանք որ ծառայութեան լծի տակ են, թող իրանց տէրերին ամեն պատիւի արժանի համարեն. որ Աստուծոյ անունը եւ վարդապետութիւնը չ’հայհոյուի։

2 Իսկ հաւատացեալ տէրեր ունեցողները թող չ’անարգեն նորա համար որ եղբարք են. Այլ առաւել եւս ծառայեն. Նորա համար որ հաւատացեալ են եւ սիրելի, որ բարերարութեանը մասնակից են. այս բաները սովորեցրու եւ յորդորիր։

3 Իսկ եթէ մէկն ուրիշ կերպ բան սովորեցնէ եւ մտիկ չ’անէ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին, եւ աստուածպաշտութեան համեմատ վարդապետութեանը,

4 Նա գոռոզացած է, ոչինչ չ’իմանալով. այլ ախտացած է վիճաբանութիւնների՝ եւ խօսքերով հակառակելու համար, որ նորանից լինում է նախանձ, կռիւ, հայհոյութիւն, չար կարծիքներ,

5 Դատարկ վէճեր այնպիսի մարդկանց որ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնիցը հեռացած են. որ աստուածպաշտութիւնը շահավաճառութիւն են համարում. այնպիսիներիցը ետ քաշուիր։

6 Բայց մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին։

7 Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։

8 Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք։

9 Իսկ նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։

10 Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. Որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին։

11 Բայց դու, ով Աստուծոյ մարդ, փախիր սորանցից, եւ հետեւիր արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սէրի, համբերութեան, հեզութեան։

12 Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը, եւ բռնիր յաւիտենական կեանքը որի մէջ կանչուեցար, եւ դաւանեցիր բարի դաւանութիւնը շատ վկաների առաջին։

13 Պատուիրում եմ քեզ Աստուծոյ առաջին որ ամեն բան կենդանի է անում, եւ Քրիստոս Յիսուսի առաջին որ բարի դաւանութիւնը վկայեց Պոնտացի Պիղատոսի առաջին.

14 Որ դու պատուիրանքը անբիծ եւ անարատ պահես, մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը։

15 Որ իր ժամանակին ցոյց կ’տայ Երանելին եւ միայն Հզօրը, թագաւորների Թագաւորը, եւ տէրերի Տէրը,

16 Որ միայն նա անմահութիւն ունի անմատոյց լոյսի մէջ բնակուած. որ մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ եւ ոչ էլ կարող է տեսնել. նորան լինի պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս. Ամէն։

17 Ներկայ աշխարհիս հարուստներին պատուիրիր որ չ’գոռոզանան, եւ ոչ էլ ունայն մեծութեան վերայ յոյս դնեն, այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար։

18 Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն։

19 Իրանց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձեալի համար, որ յաւիտենական կեանք ձեռք բերեն։

20 Ով Տիմոթէոս, պահիր քեզ տրուած աւանդը, եւ ետ կաց պիղծ ունայնաբանութիւններից եւ սուտանուն գիտութեան հակառակութիւններից.

21 Որ մի քանիսը ընդունելով հաւատքիցը մոլորուեցան. Շնորհքը քեզ հետ լինի։ Ամէն։

<< ← Prev Top Next >>