Աստվածաշունչը, 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 15. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11076&pid=48&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը՝ որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մէջ էլ կանգնած էք.

2 Որով փրկվում էլ էք, այն բանով՝ որ ձեզ աւետարանեցի, եթէ ամուր բռնէք նորան. եթէ զուր տեղը չէք հաւատացել։

3 Որովհետեւ ես առաջուց այն տուի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թէ Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՝ գրքերի համեմատ։

4 Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ՝ գրքերի համեմատ։

5 Եւ թէ երեւեցաւ Կեփասին, յետոյ այն տասնեւերկուսին։

6 Յետոյ երեւեցաւ հինգ հարիւրից աւելի եղբայրներին մէկ անգամ, որոնցից շատերը մինչեւ հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին։

7 Եւ յետոյ երեւեցաւ Յակոբին, յետոյ բոլոր առաքեալներին։

8 Ամենից յետոյ՝ իբր թէ մի վիժածի՝ ինձ էլ երեւեցաւ։

9 Որովհետեւ ես առաքեալների յետինն եմ. Որ արժանի չեմ առաքեալ կոչուելու. որովհետեւ Աստուծոյ եկեղեցին հալածեցի։

10 Բայց Աստուծոյ շնորհքովն եմ ինչ որ եմ. Եւ նորա շնորհքն որ ինձանում է ունայն չ’եղաւ. այլ նորանց ամենիցն աւելի աշխատեցի. սակայն ոչ թէ ես, այլ Աստուծոյ շնորհքը որ ինձ հետ է։

11 Արդ թէ ես՝ թէ նորանք, այսպէս ենք քարոզում, եւ դուք այսպէս հաւատացիք։

12 Բայց եթէ Քրիստոսը քարոզվում է՝ թէ մեռելներից յարութիւն է առել, ի՞նչպէս են ձեզանից ոմանք ասում, թէ Մեռելների յարութիւն չ’կայ։

13 Եթէ մեռելների յարութիւն չ’կայ, ապա Քրիստոսն էլ չէ յարութիւն առել։

14 Եւ եթէ Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, եւ ունայն է ձեր հաւատքն էլ։

15 Եւ մենք էլ Աստուծոյ սուտ վկաներ ենք գտնվում, որ Աստուծոյ համար վկայեցինք, թէ Քրիստոսին յարութիւն տուաւ, որին չ’յարուցրեց, եթէ արդարեւ մեռելները յարութիւն չեն առնում։

16 Որովհետեւ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չէ առել.

17 Եւ եթէ Քրիստոս յարութիւն չէ առել՝ ունայն է ձեր հաւատքը. եւ դեռ ձեր մեղքերի մէջ էք։

18 Ուրեմն նորանք էլ, որ Քրիստոսումը ննջեցին, կորան։

19 Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք։

20 Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջինեկ եղաւ։

21 Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը.

22 Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։

23 Եւ ամեն մէկն իր կարգումը. Առաջի պտուղը Քրիստոսը եւ յետոյ Քրիստոսինները նորա գալու ժամանակումը։

24 Եւ յետոյ վախճանը, երբ որ թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. Երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։

25 Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։

26 Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։

27 Բայց երբոր ասէ՝ թէ Ամեն բան հնազանդ է նորան, յայտնի է որ բացի նորանցից որ ամեն բան հնազանդեցրեց նորան։

28 Բայց երբոր ամենը կ’հնազանդի նորան, այն ժամանակ ինքը Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. Որ Աստուած լինի ամենը ամենում։

29 Ապա եթէ ոչ, ի՞նչ կ’անեն մեռելների համար մկրտուողները եթէ արդարեւ մեռելները յարութիւն չ’առնեն. էլ ի՞նչու են նորանց համար մկրտվում։

30 Եւ մենք ի՞նչու ամեն ժամանակ վտանգի մէջ ենք։

31 Երդնում եմ ձեր վերայ ունեցած պարծանքովս, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն ունիմ, թէ ես ամեն օր մեռնում եմ։

32 Եթէ մարդկօրէն Եփեսոսումը գազանների կռիւի մէջ մտայ, ի՞նչ օգուտ էր ինձ համար, եթէ մեռելները յարութիւն չեն առնում. ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք։

33 Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։

34 Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։

35 Բայց մէկը կ’ասէ. Մեռելներն ի՜նչպէս յարութիւն կ’առնեն, եւ թէ ի՞նչ մարմնով կ’գան։

36 Անմիտ, այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չ’մեռնի։

37 Եւ այն որ սերմում ես, ոչ թէ այն մարմինն ես սերմում որ պիտի բուսնի, այլ մերկ հատը. Թէ ցորենի լինի, թէ ուրիշ սերմունքների։

38 Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է, եւ սերմունքների ամեն մէկին իրանց մարմինը։

39 Ամեն մարմին միեւնոյն մարմինը չէ. Ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը. Ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։

40 Կան երկնաւոր մարմիններ էլ, երկրաւոր մարմիններ էլ. Բայց ուրիշ է երկնաւորների փառքը, եւ ուրիշ է երկրաւորների փառքը։

41 Ուրիշ է արեգակի փառքը, եւ ուրիշ է լուսնի փառքը, եւ ուրիշ է աստղերի փառքը. Որովհետեւ մի աստղ միւսից զանազանվում է փառքով։

42 Այնպէս էլ մեռելների յարութիւնը. Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով։

43 Սերմվում է անարգութիւնով, եւ յարութիւն է առնում զօրութիւնով։

44 Սերմվում է շնչաւոր մարմին, եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. Կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին։

45 Այսպէս էլ գրուած է, թէ Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի։

46 Միայն թէ հոգեւորն առաջ չէ, այլ շնչավորը, եւ յետոյ հոգեւորը։

47 Առաջին մարդը երկրիցն է՝ հողեղէն. Բայց երկրորդ մարդն է Տէրը երկնքից։

48 Ինչպէս հողեղէնը, այնպէս էլ հողեղէնները. եւ ինչպէս երկնաւորը, այնպէս էլ երկնաւորները։

49 Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք, երկնաւորի պատկերն էլ պիտի հագնենք։

50 Միայն թէ սա եմ ասում, եղբարք, որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. Եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։

51 Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ամենքս կ’ննջենք, այլ ամենքս կ’փոխուինք։

52 Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։

53 Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։

54 Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։

55 Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։

56 Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։

57 Բայց շնորհակալութիւնն Աստուծուն, որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

58 Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը։

<< ← Prev Top Next → >>