Աստվածաշունչը, ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 16. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11061&pid=47&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Յանձնում եմ ձեզ մեր Փիբէ քոյրը, որ սպասաւոր է Կենքրայի եկեղեցու։

2 Որ նորան ընդունէք Տէրով. Ինչպէս սուրբերին արժան է. Եւ հոգ տանիք նորան ինչ բան որ ձեզանից պէտք ունենայ, որովհետեւ ինքն էլ շատերին խնամք է տարել, եւ իսկ ինձ էլ։

3 Բարեւ տուէք Պրիսկիղային եւ Ակիւղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսումը.

4 Որ իմ անձի տեղ իրանց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ՝ այլ եւ հեթանոսների բոլոր եկեղեցիները.

5 Եւ նորանց տանը լինող եկեղեցուն. Բարեւ տուէք Եպենետին՝ իմ սիրելուն որ Աքայեայի անդրանիկն է ի Քրիստոս։

6 Բարեւ տուէք Մարիամին՝ որ շատ աշխատեց մեր վերայ։

7 Բարեւ տուէք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին, եւ գերութեանս ընկերներին. Որ առաքեալների մէջ երեւելի են՝ որ ինձանից առաջ են եղել Քրիստոսումը։

8 Բարեւ տուէք Ամպղիասին իմ սիրելուն Տէրումը։

9 Բարեւ տուէք Ուրբանոսին՝ մեր գործակցին Քրիստոսումը, եւ Ստաքէսին իմ սիրելուն։

10 Բարեւ տուէք Ապեղեսին՝ որ ընտիր է Քրիստոսումը։

11 Բարեւ տուէք նորանց՝ որ Արիստոբուղոսի տանիցն են. Բարեւ տուէք Հերովդիոնին՝ իմ ազգականին. Բարեւ տուէք նորանց, որ Նարկիսէի տանիցն են Տէրումը։

12 Բարեւ տուէք Տրիփանոսին եւ Տրիփոսին՝ որ աշխատաւորներ են Տէրումը. Բարեւ տուէք Պերսիդէ սիրելուն՝ որ շատ աշխատեց Տէրումը։

13 Բարեւ տուէք Ռուփոսին՝ որ ընտիր է Տէրումը. Եւ նորա եւ իմ մօրը։

14 Բարեւ տուէք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմեսին, եւ եղբայրներին՝ որ նորանց հետ են։

15 Բարեւ տուէք Փիղողոգին եւ Յուլիային եւ Ներէոսին եւ նորա քրոջը եւ Ողիմպիային եւ բոլոր սուրբերին՝ որ նորանց հետ են։

16 Բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով. Բարեւ են տալիս ձեզ Քրիստոսի բոլոր եկեղեցիները։

17 Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից։

18 Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին. Եւ քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։

19 Որովհետեւ ձեր հնազանդութիւնն ամենի ականջը հասաւ. Եւ սորա համար ուրախ եմ ձեզ համար. միայն ուզում եմ՝ որ դուք իմաստուն լինիք դէպի բարին՝ եւ միամիտ դէպի չարը։

20 Եւ խաղաղութեան Աստուածը խորտակէ սատանային ձեր ոտների տակ շուտով. մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։

21 Բարեւ են տալիս ձեզ Տիմոթէոսը իմ գործընկերը, եւ Ղուկիոսը եւ Յասոնը եւ Սոսիպատրոսը իմ ազգականները։

22 Բարեւ եմ տալիս ձեզ ես՝ Տերտիոս, որ այս թուղթը գրեցի Տէրումը։

23 Բարեւ է տալիս ձեզ Գայիոսը՝ իմ եւ բոլոր եկեղեցու հիւրընկալը. բարեւ է տալիս ձեզ Երաստոսը՝ քաղաքիս հոգատարը, եւ Կուարտոս եղբայրը։

24 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ. Ամէն։

25 Բայց նորան, որ կարող է ձեզ հաստատ պահել իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համեմատ, այն խորհրդի յայտնութեանը համեմատ որ յաւիտենական ժամանակներից լուռ պահուած էր,

26 Բայց հիմա մարգարէական գրքերով յայտնուեցաւ՝ յաւիտենեկան Աստուծոյ հրամանին պէս, եւ հաւատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մէջ ճանաչուեցաւ.

27 Մի միայն իմաստուն Աստուծուն, Յիսուս Քրիստոսի ձեռովը, նորան փառք յաւիտեանս։ Ամէն։

<< ← Prev Top Next >>