Աստվածաշունչը, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ, ղեկավար 13. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10969&pid=43&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եւ երբոր նա տաճարիցը դուրս էր գալիս, նորա աշակերտներիցը մէկը նորան ասեց. Վարդապետ, տես ի՜նչպիսի քարեր եւ ի՜նչպիսի շինուածներ։

2 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինուածները. քար քարի վերայ չի թողուիլ՝ որ չ’քանդուի։

3 Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր տաճարի դիմացը, Պետրոսը եւ Յակոբոսը եւ Յովհաննէսը եւ Անդրէասը առանձին հարցնում էին նորան.

4 Ասիր մեզ, դորանք ե՞րբ կ’լինեն. Եւ նշանն ի՞նչ է, երբոր այդ բոլոր բաները պիտի կատարուին։

5 Յիսուսն էլ պատասխանեց եւ սկսեց նորանց ասել. Զգոյշ կացէք, մի գուցէ մէկը ձեզ խաբէ։

6 Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը, եւ կասեն՝ թէ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։

7 Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ։

8 Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ տեղ տեղ երկրաշարժներ կ’լինեն, եւ սովեր եւ խռովութիւններ կ’լինեն. սորանք նեղութիւնների սկիզբն են։

9 Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիուն լինելու։

10 Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։

11 Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին։

12 Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։

13 Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։

14 Եւ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, որ ասուած է Դանիէլ մարգարէիցը, կանգնած այն տեղումը որ արժան չէ. ( ով որ կարդում է, միտք առնէ.) այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն։

15 Եւ ով որ կտրի վերայ է, թող չ’իջնէ տան մէջ, եւ չ’մտնէ իր տանիցը մի բան վեր առնելու։

16 Եւ յանդումը լինողը թող ետ չ’դառնայ իր հանդերձը առնելու։

17 Բայց վայ այն օրերումը յղացածներին եւ ծիծ տուողներին։

18 Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռ ժամանակին չ’լինի։

19 Որովհետեւ այն օրերը նեղութիւններ կ’լինեն. Որ այնպիսիները աշխարհի սկզբիցը, որ Աստուած ստեղծել է, մինչեւ հիմա չեն եղած, եւ երբէք չեն լինիլ։

20 Եւ եթէ Տէրն այն օրերը չէր կարճացրել, ոչ մի մարմին չէր ապրիլ, բայց ընտրուածների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։

21 Եւ այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասէ. Ահա այստեղ է Քրիստոսը, կամ ահա այնտեղ, մի հաւատաք։

22 Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան. Եւ նշաններ եւ հրաշքներ կ’տան, որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ մոլորեցնեն։

23 Բայց դուք զգոյշ կացէք, ահա ասեցի առաջուց բոլորը։

24 Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ։

25 Եւ երկնքի աստղերը կ’թափուին, եւ երկնքումը լինող զօրութիւնները կ’շարժուին։

26 Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զօրութիւնով եւ փառքով։

27 Եւ այն ժամանակ իր հրեշտակները կ’ուղարկէ, եւ իր ընտրուածներին չորս հողմիցը կ’ժողովէ, երկրի ծայրիցը մինչեւ երկնքի ծայրը։

28 Բայց թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերը արդէն կ’կակղին եւ տերեւները կ’արձակուին գիտէք թէ ամառը մօտ է։

29 Այնպէս էլ դուք, երբոր տեսնէք այս բոլորը լինելիս, իմացէք թէ մօտիկ է դռներին։

30 Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս բոլորը լինի։

31 Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։

32 Միայն այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը։

33 Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. Որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է։

34 Ինչպէս մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողէ, եւ իր ծառաներին իշխանութիւն տայ, եւ ամեն մէկին իր գործը, եւ դռնապանին հրաման տայ, որ արթուն կենայ։

35 Արդ արթուն կացէք, որ չ’գիտէք թէ տանտէրը երբ կ’գայ, իրիկո՞ւնը, թէ կէս գիշերը, թէ հաւի խօսելու ժամանակին, թէ առաւօտանց.

36 Որ չ’լինի թէ յանկարծ գալով ձեզ քնած գտնէ։

37 Բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում. Արթուն կացէք։

<< ← Prev Top Next → >>