Աստվածաշունչը, ԶԱՔԱՐԻԱ, ղեկավար 11. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10921&pid=40&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԶԱՔԱՐԻԱ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՆԳԷ ԶԱՔԱՐԻԱ ՄԱՂԱՔԻԱ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

1 Բաց արա դռներդ, ով Լիբանան, եւ կրակը լափէ քո եղեւինները։

2 Թող ողբայ մայր ծառը, որովհետեւ ընկել է եղեւինը, որովհետեւ ազնուականները կողոպտուել են. Թող ողբան Բասանի կաղնիները, որովհետեւ իջել է անմատչելի անտառը։

3 Հովիւների ողբալու ձայնը գալիս է, որովհետեւ կողոպտուել է նորանց փառքը, գալիս է կորիւնների մռնչելու ձայնը, որովհետեւ կողոպտուել է Յորդանանի շքեղութիւնը։

4 Այսպէս է ասում իմ Տէր Աստուածը.

5 Արածացրու մորթուելու հօտը, որոնց առնողները մորթում են ու յանցաւոր չեն. Եւ որոնց ծախողները ասում են. Օրհնեալ լինի Տէրը որ հարստացայ. Եւ նորանց հովիւները չեն գթալու նորանց վերայ։

6 Որովհետեւ այլ եւս չեմ գթալու երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը, եւ ահա ես մարդկանց իրար ձեռը պիտի գցեմ եւ իր թագաւորի ձեռը, եւ նորանք պիտի զարկեն երկիրը, եւ պիտի չփրկեմ նորանց ձեռիցը։

7 Եւ ես արածեցրի այն մորթուելու հօտը, այսինքն հօտի թշուառները, եւ ես երկու գաւազան առայ, մէկին կոչեցի Գեղեցկութիւն եւ միւսին կոչեցի Կապեր, եւ արածեցրի հօտը։

8 Եւ փչացրի երեք հովիւներին մէկ ամսում, որովհետեւ սիրտս վրդովուել է նորանց վերայ, եւ նորանց սիրտերն էլ ինձանից էին զզուել։

9 Եւ ես ասեցի. Ձեզ չեմ հովուելու, մեռնողը թող մեռնէ, եւ փչանողը փչանայ. Եւ մնացածները թող մէկզմէկի միս ուտեն։

10 Եւ ես վեր առայ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, եւ կոտրեցի նորան, որ ցրեմ իմ ուխտը, որ արել եմ բոլոր ազգերի հետ։

11 Եւ նա քանդուեցաւ նոյն օրը, եւ այսպէս ճանաչեցին հօտի խեղճերը, որ սպասում էին ինձ, թէ սա Տիրոջ խօսքն է։

12 Եւ ես նորանց ասեցի. Եթէ հաճելի է ձեր աչքին, տուէք իմ վարձքը, իսկ եթէ ոչ, թող տուէք. Եւ նորանք կշռեցին իմ վարձքը երեսուն արծաթ։

13 Եւ Տէրն ասեց ինձ, Դէն գցիր դա բրուտի մօտ, պատուական գին է, որով ես գնահատուեցայ նորանց կողմից. Եւ ես առայ այն երեսուն արծաթը, եւ գցեցի նորան Տիրոջ տունը բրուտի մօտ։

14 Եւ կոտրեցի իմ երկրորդ գաւազանը՝ Կապերը. Որ քանդեմ Յուդայի եւ Իսրայէլի միջի եղբայրութիւնը։

15 Եւ Տէրն ասեց ինձ. Էլի քեզ համար յիմար հովիւի գործիքներ առ։

16 Որովհետեւ ահա ես երկրի վերայ մի հովիւ եմ յարուցանելու, նա կորչողին պիտի չայցելէ, եւ ցրուածը պիտի չորոնէ, եւ կոտրածը պիտի չբժշկէ, կանգնածին պիտի չխնամէ, այլ գէրերի միսը պիտի ուտէ եւ նորանց կճղակները փշրէ։

17 Վա՜յ փուչ հովիւին, որ ձգում է հօտը. Սո՜ւրը նորա բազուկի վերայ եւ նորա աջ աչքի վերայ. Նորա բազուկը պիտի անպատճառ չորանայ, եւ նորա աջ աչքը պիտի անպատճառ խաւարուի։

<< ← Prev Top Next → >>