1 Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։
2 Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3 Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։
4 Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։
5 Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։
6 Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։
7 Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։
8 Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։
9 Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։ |