Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 48. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10048&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ եղաւ այս բաներից յետոյ Յովսէփին ասեցին. Ահա քո հայրը հիւանդ է. Եւ նա առաւ իր երկու որդիքը՝ մանասէն եւ Եփրեմը իր հետ։

2 Եւ Յակոբին պատմեցին եւ ասեցին. Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս. Եւ Իսրայէլը ուժովացաւ եւ անկողինի վերայ նստեց։

3 Եւ Յակոբն ասեց Յովսէփին. Ամենակարող Աստուածը Քանանի երկրումը Լուզի մէջ երեւեցաւ ինձ, եւ ինձ օրհնեց։

4 Եւ ասեց ինձ. Ահա քեզ կաճեցնեմ եւ կշատացնեմ. Եւ քեզ ազգերի ժողովք կշինեմ. Եւ այս երկիրը քեզանից յետոյ քո սերունդին կտամ յաւիտենական կալուածք։

5 Եւ հիմա քո երկու որդիքը, որ ծնուեցան քեզ համար Եգիպտոսի երկրումը իմ Եգիպտոս գալուց առաջ, նորանք իմս են, Եփրեմը եւ Մանասէն՝ Ռուբէնի եւ Շմաւոնի պէս իմս են։

6 Եւ նորանցից յետոյ քո ծնած որդիքը քեզ լինին, իրանց ժառանգութեան մէջ իրանց եղբայրների անուններովը կանչուին։

7 Եւ ես Միջագետից գալիս՝ Ռաքէլը մեռաւ ինձ մօտ Քանանի երկրումը այն ճանապարհին, որ տակաւին քիչ է մնում Եփրաթա գալու, եւ նորան այնտեղ Եփրաթայի այսինքն Բեթլեհէմի ճանապարհումը թաղեցի։

8 Եւ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, եւ ասեց. Ո՞վ են սորանք։

9 Եւ Յովսէփն ասեց իր հօրը. Իմ որդիներն են որ Աստուած այստեղ ինձ տուաւ, եւ նա ասեց. Խնդրեմ՝ ինձ մօտ բեր նորանց որ օրհնեմ։

10 Եւ Իսրայէլի աչքերը ծերութիւնից ծանրացել էին, չէր կարողանում տեսնել. Եւ նորանց մօտեցրեց նորան, եւ նա համբուրեց նորանց եւ գրկեց նորանց։

11 Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ես քո երեսը տեսնելու յոյս չունէի, եւ ահա Աստուած ինձ քո սերունդն էլ ցոյց տուաւ։

12 Եւ Յովսէփը հանեց նորանց նորա ծունկերիցը, եւ իր երեսովը մինչեւ գետինը խոնարհութիւն արաւ։

13 Եւ Յովսէփն առաւ նորանց երկուսն էլ՝ Եփրեմին իր աջ ձեռքովը դէպի Իսրայէլի ձախ կողմը, եւ Մանասէին իր ձախ ձեռքովը դէպի իսրայէլի աջ կողմը, եւ մօտեցրեց նորան։

14 Եւ Իսրայէլն իր աջ ձեռքը մեկնեց, եւ Եփրեմի գլխին դրաւ, որ փոքրն էր, եւ իր ձախ ձեռքը մանասէի գլխին. Դիտմամբ փոխեց իր ձեռքերը, որովհետեւ Մանասէն անդրանիկն էր։

15 Եւ օրհնեց Յովսէփին եւ ասեց. Այն Աստուածը՝ որի առաջին գնացին իմ հայրերը՝ Աբրահամը եւ իսահակը, այն Աստուածը, որ ինձ խնամում է քանի որ կամ մինչեւ այսօր.

16 Այն Հրեշտակը, որ ինձ ամեն չարիքներից ազատեց, օրհնէ այս տղաներին, եւ իմ անունը եւ իմ հայրերի Աբրահամի եւ Իսահակի անունը սորանց վերայ կանչուի, եւ երկրի մէջ խիստ շատանան։

17 Եւ Յովսէփը տեսաւ որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վեայ, իրան դժուարը եկաւ. Եւ իր հօր ձեռքը բռնեց, որ նորան Եփրեմի գլխի վերայից մանասէի գլխի վերայ քաշէ։

18 Եւ Յովսէփն ասեց իր հօրը. Այդպէս չէ, հայր իմ, որովհետեւ անդրանիկը սա է. Աջ ձեռքդ սորա գլխին դիր։

19 Եւ հայրը չուզեց եւ ասեց. Գիտեմ, որդեակ իմ, գիտեմ. Նա էլ ժողովուրդ կլինի, եւ նա էլ մեծ կլինի. Բայց նորա փոքր եղբայրը նորանից աւելի մեծ կլինի, եւ նորա սերունդը ազգերի բազմութիւն կլինի։

20 Եւ այն օրը օրհնեց նորանց եւ ասեց. Իսրայէլը քեզանով պիտի օրհնէ, «Աստուած քեզ Եփրեմի պէս եւ Մանասէի պէս անէ» ասելով. Եւ Եփրեմին մանասէից առաջ դրաւ։

21 Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ահա ես մեռնում եմ, եւ Աստուած ձեզ հետ կլինի, եւ ձեզ ձեր հայրերի երկիրը կդարձնէ։

22 Եւ ես քո եղբայրներից մի կտոր երկիր աւելի տուի քեզ, որ Ամօրհացիների ձեռքից իմ սրովը եւ իմ աղեղովն առի։

<< ← Prev Top Next → >>