Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 43. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10043&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ սովը սաստկացաւ այն երկրի մէջ։

2 Եւ եղաւ երբոր Եգիպտոսից բերած պաշարը կերան վերջացրին, նորանց հայրը ասեց նորանց. Գնացէք դարձեալ մեզ համար մի քիչ ուտելիք ծախու առէք։

3 Եւ Յուդան խօսեց նորա հետ ասելով. Այն մարդը մեզ հետ հաստատ վկայութեամբ խօսեց ասելով. Իմ երեսը չտեսնէք, եթէ ձեր եղբայրը ձեզ հետ չլինի։

4 Եթէ մեր եղբայրը մեզ հետ ուղարկես, կիջնենք եւ քեզ համար ուտելիք ծախու կառնենք։

5 Բայց եթէ չուղարկես, չենք իջնիլ, որովհետեւ այն մարդն ասեց մեզ. Իմ երեսը չտեսնէք, եթէ ձեր եղբայրը ձեզ հետ չլինի։

6 Եւ Իսրայէլն ասեց. Ինչո՞ւ համար չարութիւն արիք ինձ այն մարդին իմացնելով, թէ ուրիշ եղբայր ունիք։

7 Եւ նորանք ասեցին. Այն մարդը մեզ համար եւ մեր ազգականների համար հարցուփորձ արաւ ասելով. Ձեր հայրը ո՞ղջ է, էլ եղբայր ունի՞ք. Եւ մենք այս խօսքերի համեմատ պատասխանեցինք նորան. Մի՞թէ մենք կարող էինք գիտենալ, որ նա կասէ թէ ձեր եղբայրը իջեցրէք։

8 Եւ Յուդան իր հօրը Իսրայէլին ասեց. Տղան ինձ հետ ուղարկիր, եւ վեր կենանք գնանք, որ ողջ մնանք եւ չմեռնինք, մենք էլ, դու էլ, մեր երեխերքն էլ։

9 Ես երաշխաւոր կլինիմ նորա համար. Իմ ձեռքից պահանջիր նորան. եթէ նորան քեզ մօտ չբերեմ, եւ քո առաջին չկանգնեցնեմ, յաւիտեան քեզ յանցաւոր լինիմ։

10 Որովհետեւ եթէ չյապաղէինք, հիմա երկրորդ անգամ դարձած կլինէինք։

11 Եւ նորանց հայր իսրայէլն ասեց նորանց. Եթէ այդպէս է, հիմա այս արէք, ձեր ամաններումը այս երկրի ընտիր պտուղներիցն առէք, եւ այն մարդի համար ընծայ տարէք, մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմներ եւ զմուռս, պիստակ եւ նուշ։

12 Եւ ձեր ձեռքը կրկնապատիկ փող առէք, եւ ձեր քսակների բերանում ետ եկած փողը ձեռքի առած ետ տարէք, գուցէ սխալմունք եղած է։

13 Եւ ձեր եղբայրն էլ առէք, եւ ելէք դարձեալ այն մարդի մօտ գնացէք.

14 Եւ Ամենակարող Աստուածը ձեզ շնորհք կտայ այն մարդի առաջին, եւ նա կարձակէ ձեզ համար ձեր միւս եղբաօրը եւ Բենիամինին, եւ ես եթէ անզաւակ եմ լինելու, անզաւակ լինիմ։

15 Եւ մարդիկն առին այս ընծայները, եւ իրանց ձեռքը կրկնապատիկ փող առին, նաեւ Բենիամինին, եւ վեր կացին իջան Եգիպտոս, եւ Յովսէփի առաջին կանգնեցին։

16 Եւ Յովսէփը Բենիամինին նորանց հետ տեսաւ, եւ իր տան վերակացուին ասեց. Տուն տար այս մարդիկը, եւ մորթելիք մորթիր, եւ պատրաստիր. Որովհետեւ այս մարդիկը կէս օրին ինձ հետ պիտի ճաշեն։

17 Եւ այն մարդը Յովսէփի ասածի պէս արաւ, եւ այն մարդը Յովսէփի տունը տարաւ այն մարդկանցը։

18 Եւ մարդիկը վախեցին, որ Յովսէփի տունը տարուեցան, եւ ասեցին. Առաջի անգամին մեր քսակներումը ետ դարձած փողի համար ենք տարվում, որ մեր վերայ յարձակուի եւ մեզ վերայ ընկնի, եւ մեզ ծառաներ անի եւ մեր էշերը։

19 Եւ մօտեցան Յովսէփի տան վերակացու մարդին, եւ խօսեցին նորա հետ տանը դռանը,

20 Եւ ասեցին. Ոհ տէր, մենք սորանից առաջ եկել էինք կերակուր ծախու առնելու,

21 Եւ եղաւ երբոր իջեւանը եկանք, եւ մեր քսակները բացինք, ահա ամեն մէկի փողը իր քսակի բերանումն էր, մեր փողը իր կշիռքովը. Եւ ետ ենք բերել նորան մեր ձեռքովը.

22 Եւ մեր ձեռքին ուրիշ փող ենք բերել կերակուր ծախու առնելու համար, չգիտենք թէ ով դրաւ մեր փողը մեր քսակներումը։

23 Եւ նա ասեց. Խաղաղութիւն է ձեզ համար, մի վախիք. Ձեր Աստուածը եւ ձեր հօր Աստուածը ձեզ գանձ է տուել ձեր քսակներումը. Ձեր փողը եկաւ ինձ։ Եւ Շմաւոնին դուրս հանեց նորանց մօտ։

24 Եւ այն մարդը Յովսէփի տունը տարաւ այն մարդկանցը, եւ ջուր տուաւ, եւ իրանց ոտքերը լուացին, եւ նորանց էշերին դարման տուաւ։

25 Եւ նորանք ընծաները պատրաստեցին մինչեւ Յովսէփի կէս օրուան գալը. Որովհետեւ իմացան որ այնտեղ էին հաց ուտելու։

26 Եւ Յովսէփն եկաւ տուն, եւ նորանք իրանց ձեռքերի ընծաները նորան մատուցրին տանը, եւ մինչեւ գետինը ծռելով նորան խոնարհութիւն արին։

27 Եւ նորանց ողջութիւնը հարցրեց ասելով. Ձեր այն ծեր հայրը ո՞ղջ է, որի համար խօսել էիք, տակաւին կենդանի՞ է։

28 Եւ ասեցին. Քո ծառան մեր հայրը ողջ է, տակաւին կենդանի է. Եւ ծռեցին եւ խոնարհութիւն արին։

29 Եւ իր աչքերը բարձրացրեց, եւ տեսաւ իր մօր որդի իր եղբայր Բենիամինին, եւ ասեց. Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի համար ինձ հետ խօսել էիք. Եւ ասեց Բենիամինին. Աստուած ողորմէ քեզ, որդեակ իմ։

30 Եւ Յովսէփը շուտով ելաւ. Որովհետեւ իր աղիքը գալարեցին իր եղբօր վերայ, եւ տեղ էր պտրտում որ լայ. Եւ ներքին սենեակը մտաւ եւ այն տեղ լացաւ։

31 Եւ լուացաւ իր երեսը, ե դուրս եկաւ. Եւ զսպեց իրան, եւ ասեց՝ հաց բերէք։

32 Եւ իրան առանձին բերին, եւ նորանց՝ առանձին, եւ այն Եգիպտացիների համար որ իր հետ ուտում էին առանձին դրին. Որովհետեւ Եգիպտացիները Եբրայեցիների հետ հաց չէին կարողանում ուտել, որովհետեւ Եգիպտացիների համար պիղծ էին։

33 Եւ նստեցին նորա առաջին, անդրանիկը իր անդրանկութեան համեմատ, եւ փոքրը իր փոքրութեան համեմատ. Եւ մարդիկն իրար նայելով զարմանում էին։

34 Եւ նա իր առաջից բաժիններ ուղարկեց նորանց համար. Բայց Բենիամինի բաժինը միւսների բաժինից հինգ անգամ աւելի էր. Եւ խմեցին եւ նորա հետ միասին գինով եղան։

<< ← Prev Top Next → >>