Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 30. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10030&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Ռաքէլը տեսաւ որ ինքը Յակոբի համար չէ ծնում, նախանձեց իր քրոջ Լիայի վերայ եւ ասեց Յակոբին. Ինձ որդիներ տուր. Եթէ ոչ՝ կմեռնիմ։

2 Եւ Յակոբի բարկութիւնը բորբոքեց ռաքէլի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես Աստուծոյ փոխանորդն եմ, որ արգանդի պտուղը քեզանից արգիլել է։

3 Եւ նա ասեց. Ահա իմ աղախին Բաղղան, նորա մօտ մտիր. Նա իմ ծունկերի վերայ ծնէ, եւ ես էլ նորանից որդիներ ստանամ։

4 Եւ իր Բաղղա աղախինը նորան կին տուաւ. Եւ Յակոբը նորա մօտ մտաւ։

5 Եւ Բաղղան յղացաւ եւ Յակոբի համար մի որդի ծնեց։

6 Եւ Ռաքէլն ասեց. Աստուած ինձ դատաստան արաւ, եւ իմ ձայնն էլ լսեց, եւ ինձ որդի տուաւ. Նորա համար նորա անունը Դան դրաւ։

7 Եւ Ռաքէլի աղախին Բաղղան դարձեալ յղացաւ եւ Յակոբի համար երկրորդ որդի ծնեց։

8 Եւ Ռաքէլն ասեց. Իմ քրոջ հետ աստուածային ըմբշամարտութիւնով մարտնչեցի եւ յաղթեցի էլ. Եւ նորա անունը Նեփթաղիմ դրաւ։

9 Եւ Լիան տեսաւ որ ինքը ծնելուց դադարեց, իր աղախին Զեղփային առաւ եւ նորան Յակոբին կին տուաւ։

10 Եւ Լիայի աղախին Զեղփան Յակոբի համար որդի ծնեց։

11 Եւ Լիան ասեց. Բաղդս բերաւ. Եւ նորա անունը Գադ դրաւ։

12 Եւ Լիայի աղախինը Զեղփան մի երկրորդ որդի ծնեց Յակոբի համար։

13 Եւ Լիան ասեց. Երանելի եմ. Որովհետեւ աղջիկները ինձ պիտի երանեն. Եւ նորա անունը Ասեր դրաւ։

14 Եւ Ռուբէնը ցորենի հունձքի օրերը գնաց, եւ դաշտումը մանրագորներ գտաւ եւ իր մայր Լիային բերաւ. Եւ Ռաքէլն ասեց Լիային. Խնդրեմ՝ քո որդու մանրագորներիցը ինձ տուր։

15 Եւ նա ասեց նորան. Իմ մարդն առնելդ քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես. Եւ ռաքէլն ասեց. Ուրեմն թող այս գիշեր քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարէն։

16 Եւ իրիկունը Յակոբը դաշտից գալիս էր. Լիան դուրս եկաւ նորան դիմաւորելու եւ ասեց. Ինձ մօտ պիտի մտնես. Որովհետեւ քեզ վարձքով առել եմ իմ որդու մանրագորներովը. Եւ նա այն գիշերը նորա հետ պառկեց։

17 Եւ Աստուած լսեց Լիային. Եւ նա յղացաւ եւ Յակոբի համար հինգերորդ որդի ծնեց։

18 Եւ Լիան ասեց. Աստուած իմ վարձքը տուաւ, որովհետեւ աղախինս իմ մարդին տուի. Եւ նորա անունը Իսաքար դրաւ։

19 Եւ Լիան դարձեալ յղացաւ եւ յակոբի համար վեցերորդ որդի ծնեց։

20 Եւ Լիան ասեց. Աստուած ինձ բարի պարգեւ պարգեւեց. Այս անգամ մարդս ինձ հետ պիտի բնակուի, որովհետեւ նորա համար վեց որդի ծնեցի. Եւ նորա անունը Զաբուղոն դրաւ։

21 Եւ յետոյ մի աղջիկ ծնեց, եւ նորա անունը Դինա դրաւ։

22 Եւ Աստուած յիշեց Ռաքէլին, եւ Աստուած լսեց նորան, եւ նորա արգանդը բացաւ.

23 Եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Աստուած իմ նախատինքը վեր առաւ.

24 Եւ նորա անունը Յովսէփ դրաւ եւ ասեց. Եհովան ինձ մի ուրիշ որդի էլ է աւելացնելու։

25 Եւ եղաւ երբոր Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասեց Լաբանին. Թող տուր ինձ որ իմ տեղը եւ իմ երկիրը գնամ։

26 Իմ կանայքն ու տղերքը որոնց համար քեզ ծառայեցի, ինձ տուր որ գնամ. Որովհետեւ դու գիտես իմ ծառայութիւնը, որ ես քեզ ծառայել եմ։

27 Եւ Լաբանն ասեց նորան. Եթէ քո առաջին շնորհք գտայ, աղաչում եմ քեզ, փորձով իմացայ որ Եհովան ինձ օրհնում է քո պատճառով.

28 Եւ ասեց. Քո վարձքն ինձ իմացրու, եւ ես կվճարեմ։

29 Եւ նա ասեց նորան. Դու գիտես թէ ես ինչպէս ծառայեցի քեզ, եւ քո անասուններն ինչպէս էին ինձ մօտ.

30 Որովհետեւ քո ունեցածը իմ գալուց առաջ քիչ էր, եւ աճեց շատացաւ, եւ Եհովան քեզ օրհնեց իմ գալովը. Եւ հիմա ես ե՞րբ աշախատեմ իմ տան համար։

31 Եւ նա ասեց. Քեզ ի՞նչ տամ։ Եւ Յակոբն ասեց. Ինձ մի բան մի տար. Եթէ այս բանն ինձ անես, դարձեալ քո հօտը կարածեցնեմ՝ կպահեմ.

32 Այսօր քո բոլոր հօտերի միջովն անցնեմ, որ նորանից ամեն պիսակ եւ խայտախարիւ ոչխարը, եւ ամեն սեւ ոչխարը, եւ խայտախարիւ եւ պիսակ այծերը զատեմ, եւ իմ վարձքս նորանք լինին։

33 Եւ էգուցուայ օրն իմ արդարութիւնը քո առաջին կյայտնուի. Երբոր գաս իմ վարձքի վերայ նայելու, բոլոր ինձ մօտ գտնուած այծերը որ պիսակ ու խայտախարիւ չլինին՝ եւ ոչխարները սեւ, նա գողացուած լինի ինձ մօտ։

34 Եւ Լաբանն ասեց. Թող քո ասածի պէս լինի։

35 Եւ այն օրը ջոկեց բիշաւոր եւ խայտախարիւ նոխազները, եւ բոլոր պիսակ եւ խայտախարիւ էգ այծերը, եւ ամեն սպիտակ ունեցողը, եւ բոլոր սեւ ոչխարները, եւ իր որդիների ձեռքը տուաւ։

36 Եւ երեք օրուայ ճանապարհի միջոց դրաւ իր ու Յակոբի մէջտեղը. Եւ Յակոբը արածեցնում էր Լաբանի մնացած հօտերը։

37 Եւ Յակոբն իր համար դալար սպիտակ կաղամախի եւ նուշի եւ սօսի գաւազաններ առաւ, եւ նորանց կեղեւները տեղ տեղ քերծեց սպիտակացրեց, այնպէս որ գաւազանների վերայ եղած սպիտակը երեւում էր։

38 Եւ իր քերծած գաւազանները դրաւ ջուր խմեցնելու աւազանների մէջ, որ երբ իր հօտերը ջուր խմելու գան, նորանք ոչխարների առաջին լինին, եւ նորանք տաքանան երբոր խմելու գան։

39 Եւ ոչխարները տաքանում էին գաւազանների առաջին, եւ ոչխարները բիծաւոր, պիսակ եւ խայտախարիւ գառներ էին ծնում։

40 Եւ Յակոբը բաժանում էր պիսակ գառները, եւ հօտերի երեսը Լաբանի հօտերի մէջ եղած բիծաւոր եւ ամեն սեւ ոչխարներին էր դարձնում. Եւ իր հօտերը առանձին դրաւ, եւ նորանց Լաբանի հօտերի մօտ չդրաւ։

41 Եւ եղաւ որ միշտ զօրաւոր ոչխարները տաքանալիս, յակոբն այն գաւազանները ոչխարների աչքի առաջին աւազանների մէջ էր դնում, որ գաւազանների առաջին տաքանան։

42 Բայց տկար ոչխարներին չէր դնում. Եւ տկարները եղան Լաբանին եւ զօրաւորները՝ Յակոբին։

43 Եւ մարդը խիստ շատ աճեց, եւ շատ հօտեր, եւ աղախիններ, եւ ծառաներ, եւ ուղտեր եւ էշեր ունեցաւ։

<< ← Prev Top Next → >>