Աստվածաշունչը, ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ, ղեկավար 4. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11106&pid=52&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵՓԵՍԱՑԻՆԵՐ ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ

ղեկավար 1 2 3 4

1 Ուրեմն, իմ սիրելի եւ բաղձալի եղբարք, իմ ուրախութիւնը եւ իմ պսակը. այսպէս հաստատ կացէք Տէրումը, սիրելիներ։

2 Եւոդիային աղաչում եմ, եւ Սիւնտիքին աղաչում եմ, որ միեւնոյնը խորհին Տէրումը։

3 Այո, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դու էլ օգնիր նորանց, որ ճիգ թափելով աշխատեցին աւետարանումն ինձ հետ միասին եւ Կղեմէսի հետ եւ իմ ուրիշ գործակիցների հետ էլ, որ նորանց անունները կեանքի գրքումն են։

4 Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։

5 Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։

6 Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։

7 Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։

8 Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք։

9 Հէնց այն որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձանում տեսաք, այն արէք. եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կ’լինի։

10 Ես մեծապէս ուրախացայ Տէրումը, որ դուք արդէն դարձեալ միտքերնիդ բերիք հոգալ ինձ համար, ինչպէս էլ հոգում էիք, բայց պատշաճ ժամանակ չէիք գտնում։

11 Ոչ թէ կարօտութեան պատճառով եմ ասում. վասնզի ես սովորեցի ինչի մէջ որ կամ, նորանով բաւական լինել։

12 Գիտեմ պակասութիւն քաշել, եւ աւելութիւնով լինելն էլ. Ամեն բանի մէջ ամենին լաւ տեղեկացած եմ՝ կշտանալն էլ սովելն էլ. Աւելութիւնով ունենալն էլ, պակասութիւն քաշելն էլ։

13 Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով։

14 Սակայն լաւ արիք որ հաղորդ եղաք ինձ իմ նեղութիւնումը։

15 Դուք ինքներդ էլ, Փիլիպպեցիք, գիտէք, որ աւետարանի սկզբումը՝ երբոր Մակեդոնիայից դուրս եկայ ոչ մի եկեղեցի հաղորդութիւն չ’արաւ ինձ տալու կամ առնելու հաշիւով, բայց միայն դուք։

16 Վասնզի Թեսաղոնիկէի մէջ էլ մի երկու անգամ ինձ պէտք եղած բաները ուղարկեցիք։

17 Իբր ոչ թէ տուրքն եմ ուզում, այլ պտուղն եմ ուզում, որ աւելանայ ձեր հաշիւին։

18 Բայց ես ամեն բան առել եմ, եւ առատութիւն ունիմ. լիքն եմ, որ Եպափրոդիտոսի ձեռովն ընդունեցի այն որ ձեզանից է՝ անուշ հոտ ընդունելի պատարագ՝ Աստուծոյ հաճոյ։

19 Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։

20 Բայց Աստուծուն՝ մեր Հօրը փառք լինի յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

21 Բարեւ տուէք ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը։

22 Բարեւ են տալիս ձեզ ինձ հետ լինող եղբայրները։

23 Բարեւ են տալիս ձեզ ամեն սուրբերն, մանաւանդ կայսրի տանիցը լինողները։

24 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենիդ հետ լինի։ Ամէն։

<< ← Prev Top Next >>