Աստվածաշունչը, ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 10. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11055&pid=47&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եղբարք, իմ սրտի փափաքը եւ դէպի Աստուած աղօթքը Իսարյէլի համար փրկութեան մասին է։

2 Որովհետեւ վկայում եմ նորանց՝ որ Աստուծոյ նախանձն ունին, բայց գիտութեամբ չէ։

3 Որովհետեւ Աստուծոյ արդարութիւնը չ’գիտենալով, եւ իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով՝ Աստուծոյ արդարութեանը չ’հնազանդեցին։

4 Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։

5 Որովհետեւ Մովսէսը գրում է այն արդարութեան համար որ օրէնքիցն է, Թէ այս բաներն անող մարդը կ’ապրի նորանցով։

6 Բայց հաւատքից լինող արդարութիւնը այսպէս է ասում. Չ’ասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնէ երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։

7 Կամ՝ ո՞վ կ’իջնէ անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար։

8 Բայց գիրքն ի՞նչ է ասում. Մօտիկ է քեզ խօսքը, քո բերանումն ու քո սրտումն է, այսինքն հաւատքի խօսքն որ մենք քարոզում ենք։

9 Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։

10 Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։

11 Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։

12 Որովհետեւ խտրութիւն չ’կայ Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։

13 Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։

14 Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հաւատացին. Եւ ի՞նչպէս հաւատան, որից չ’լսեցին. Եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի.

15 Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին. Ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են աւետիք տալիս։

16 Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան աւետարանին։ Որովհետեւ Եսայիան ասում է. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին։

17 Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։

18 Բայց ես ասում եմ. Մի՞թէ չ’լսեցին. մանաւանդ որ նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. եւ նորանց խօսքը՝ մինչեւ աշխարհքի ծայրերը։

19 Բայց ասում եմ. Մի՞թէ Իսրայէլը չ’գիտաց. Առաջ Մովսէսն է ասում. Ես ձեզ նախանձաւոր կ’շինեմ մի ոչինչ ժողովրդով, եւ մի անմիտ ազգով կ’կսկծացնեմ ձեզ։

20 Բայց Եսայիան աւելի համարձակում է եւ ասում. Ես գտնուեցայ նորանցից որ ինձ չէին որոնում. Յայտնի եղայ նորանց որ ինձ համար չէին հարցնում։

21 Բայց Իսրայէլին ասում է. Բոլոր օրն իմ ձեռքերը մեկնեցի դէպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ։

<< ← Prev Top Next → >>