Աստվածաշունչը, ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 8. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11053&pid=47&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։

2 Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։

3 Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը.

4 Որ օրէնքի արդարութիւնը կատարուի մեզանում, որ մարմնաւորապէս չենք վարվում՝ այլ հոգեւորապէս։

5 Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. Իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։

6 Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. Եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։

7 Որովհետեւ մարնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. Որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, եւ կարող էլ չէ։

8 Եւ նորանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստուծուն հաճոյ լինիլ։

9 Բայց դուք մարմնով չէք՝ այլ հոգով, եթէ Աստուծոյ Հոգին ձեզանում բնակուած է. իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չ’ունի՝ նա նորանը չէ։

10 Եւ եթէ Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։

11 Եւ եթէ Յիսուսին մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է։

12 Ապա ուրեմն, եղբարք, պարտական ենք ոչ թէ մարմնին՝ մարմնի պէս ապրելու։

13 Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. Բայց եթէ հոգով մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։

14 Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։

15 Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ վախենաք. այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր։

16 Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։

17 Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։

18 Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։

19 Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։

20 Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով,

21 Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։

22 Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։

23 Եւ ոչ միայն նորանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատութեանը։

24 Որովհետեւ յոյսով փրկուեցանք. բայց յոյսը որ տեսնվում է, յոյս չէ. Վասնզի այն բանը, որ մէկը տեսնում է՝ էլ ի՞նչպէս կ’յուսայ։

25 Բայց եթէ այն որ չենք տեսնում, նորան յոյս ունինք, ապա համբերութեամբ սպասում ենք։

26 Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։

27 Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. որովհետեւ Աստւծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։

28 Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։

29 Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահամանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։

30 Եւ որոնց առաջուց սահմանեց, նորանց կանչեց էլ. Եւ որոնց կանչեց, նորանց արդարացրեց էլ. Եւ որոնց արդարացրեց, նորանց փառաւոր էլ արաւ։

31 Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ.

32 Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. Էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։

33 Ո՞վ է որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. Աստուած է որ արդարացնում է։

34 Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է։

35 Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։

36 Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։

37 Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,

38 Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,

39 Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։

<< ← Prev Top Next → >>