Աստվածաշունչը, ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 2. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11047&pid=47&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Նորա համար առանց պատասխան տալու ես, ով մարդ՝ ով որ էլ լինես, որ դատում ես. որովհետեւ ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում. Որ դու նոյնն ես գործում որ ինքդ դատում ես։

2 Բայց մենք գիտենք, որ Աստուծոյ դատաստանը ճշմարտութեամբ է նորանց վերայ, որ այսպիսի բաներ գործում են։

3 Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, եւ որ դու նոյնն ես գործում, մի՞թէ կարծում ես՝ թէ դու կ’պրծնիս Աստուծոյ դատաստանիցը։

4 Կամ թէ նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չ’գիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։

5 Բայց դու քո խստութիւնովը եւ անզեղջ սրտովը բարկութիւն ես կիտում քո անձի համար՝ բարկութեան եւ այն Աստուծոյ արդար դատաստանի յայտնութեան օրումը,

6 Որ նա ամեն մէկին իր գործերի պէս հատուցումը կ’տայ.

7 Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք.

8 Բայց նորանց՝ որ հակառակութիւնից են՝ եւ ճշմարտութեան անհնազանդ եւ անիրաւութեան ետեւից գնացած, բարկութիւն եւ սրտմտութիւն.

9 Նեղութիւն եւ տառապանք այն ամեն մարդի վերայ՝ որ չարութիւն է գործում. առաջ Հրէայի՝ եւ յետոյ Յոյնի։

10 Իսկ փառք եւ պատիւ եւ խաղաղութիւն ամեն բարի գործողին. Առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։

11 Որովհետեւ Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ։

12 Որովհետեւ նորանք՝ որ առանց օրէնքի մեղք գործեցին, առանց օրէնքի էլ կ’կորչեն. Եւ նորանք՝ որ օրէնքի տակ մեղք գործեցին օրէնքով կ’դատուին։

13 (Որովհետեւ ոչ թէ օրէնքը լսողներն են Աստուծոյ առաջին արդար, այլ օրէնքը կատարողները կ’արդարանան։

14 Ուրեմն երբոր հեթանոսները՝ որ օրէնք չ’ունին՝ բնութեամբ օրէնքի գործերն անեն, սորանք թէեւ օրէնք չ’ունին իրանք են իրանց համար օրէնք.

15 Որոնք ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է՝ նորանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար յանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը.)

16 Այն օրը՝ որ Աստուած մարդկանց ծածուկ բաները կ’դատէ իմ աւետարանի համեմատ Յիսուս Քրիստոսի ձեռովը։

17 Ահա դու Հրէայ ես անուանվում, եւ կռթնվում ես օրէնքի վերայ, եւ պարծենում ես Աստուծով։

18 Եւ նորա կամքը գիտես, եւ զանազանում ես տարբեր բաները օրէնքիցը խրատուած լինելով,

19 Եւ քո անձի վերայ վստահութիւն ունիս՝ որ կոյրերի առաջնորդ ես. Եւ խաւարեալների լոյս.

20 Անմիտների խրատիչ, երեխաների վարդապետ. Որ օրէնքի գիտութեան եւ ճշմարտութեան կերպարանքն ունիս օրէնքումը.

21 Արդ դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. Դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանո՞ւմ ես։

22 Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում. Դու՝ որ կռքերիցը գարշում ես՝ սրբապղծութի՞ւն ես անում։

23 Դու՝ որ օրէնքովը պարծենում ես, օրէնքին դէմ գործելով Աստուծուն անարգո՞ւմ ես։

24 Որովհետեւ Աստուծոյ անունը ձեր պատճառովը հայհոյվում է հեթանոսների մէջ, ինչպէս եւ գրուած է։

25 Արդ թլփատութիւնը շահաւոր է՝ թէ որ օրէնքը պահող ես. Ապա եթէ օրէնքի դէմ յանցաւոր ես, քո թլփատութիւնն անթլփատութիւն եղաւ։

26 Բայց թէ որ անթլփատութիւնն օրէնքի իրաւուոնքները պահէ, չէ՞ որ նորա անթլփատութիւնը՝ թլփատութիւն կ’համարուի։

27 Եւ ի բնէ անթլփատութիւնը՝ օրէնքը կատարելով կ’դատապարտէ քեզ, որ գրով եւ թլփատութիւնով օրէնքի դէմ յանցաւոր ես.

28 Որովհետեւ նա չէ Հրէայ՝ որ դրսի երեւույթով է, եւ այն չէ թլփատութիւնը՝ որ մարմնով դրսի երեւոյթով է.

29 Այլ նա՝ որ ծածուկ Հրէայ է, եւ սրտի թլփատութիւնը հոգով՝ եւ ոչ թէ գրով. որի գովասանքը ոչ թէ մարդկանցից է, այլ Աստուածանից։

<< ← Prev Top Next → >>