Աստվածաշունչը, ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 1. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11046&pid=47&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար որոշուած,

2 Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը,

3 Իր Որդու համար, ու մարմնի կողմանէ Դաւիթի զաւակիցն եղաւ.

4 Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ սրբութեան Հոգու կողմանէ՝ մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար,

5 Որով ընդունեցինք շնորհք եւ առաքելութիւն՝ հաւատքի հնազանդութեան համար ամեն ազգերի մէջ նորա անունի համար.

6 Որոնց միջումը դուք էլ Յիսուս Քրիստոսի կանչուածներն էք.

7 Ձեզ ամենիդ՝ որ Հռովմումն էք՝ Աստուծոյ սիրելիներիդ՝ կանչուած սուրբերիդ, շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուածանից՝ մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

8 Առաջ գոհանում եմ Աստուածանից Յիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար. Որ ձեր հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է։

9 Որովհետեւ Աստուած ինձ վկայ է, որին ես պաշտում եմ իմ հոգովը նորա Որդու աւետարանումը, թէ ինչպէս անդադար ձեզ յիշում եմ։

10 Ամեն ժամանակ իմ աղօթքներումն աղաչելով՝ որ լինի թէ մի անգամ յաջողուի ինձ՝ Աստուծոյ կամքովը ձեզ մօտ գալ։

11 Որովհետեւ շատ ցանկանում եմ ձեզ տեսնել, որ մի հոգեւոր շնորհք հաղորդեմ ձեզ ձեր հաստատուելու համար.

12 Այսինքն՝ որ ձեզ հետ մխիթարուիմ մեր փոխադարձ՝ իմ եւ ձեր հաւատքի միջոցով։

13 Եղբարք, չեմ կամենում որ դուք չ’գիտենաք, թէ շատ անգամ միտքս դրի որ ձեզ մօտ գամ, (թէեւ մինչեւ հիմա արգիլուեցայ.) որ ձեր միջումն էլ պտուղ ունենամ՝ ինչպէս եւ ուրիշ հեթանոսների մէջ։

14 Որովհետեւ ես Յոյներին եւ Բարբարոսներին, իմաստուններին եւ անմիտներին պարտական եմ։

15 Այնպէս՝ իմովսանն յօժար եմ ձեզ էլ, որ Հռովմումն էք՝ աւետարանը քարոզել։

16 Որովհետեւ ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում. Որովհետեւ Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին, առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։

17 Որովհետեւ Աստուծով արդարութիւնը նորանով յայտնվում է՝ հաւատքից հաւատքի մէջ. Ինչպէս գրուած է թէ Արդարը հաւատքից կ’ապրի։

18 Որովհետեւ Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։

19 Որովհետեւ Աստուծոյ գիտելիքը յայտնի է նորանցում. Որ Աստուած յայտնեց նորանց։

20 Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։

21 Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։

22 Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան.

23 Եւ անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանութեան հետ.

24 Նորա համար Աստուած էլ նորանց մատնեց իրանց սրտերի ցանկութեան մէջ՝ պղծութեան համար. որ խայտառակեն իրանց մարմիններն իրանց անձերումը։

25 Որոնք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. Որ օրհնեալ է ի յաւիտեանս. Ամէն։

26 Նորա համար Աստուած մատնեց նորանց անարգ կիրքերի. Եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։

27 Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. Արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին։

28 Եւ ինչպէս որ չ’ընտրեցին՝ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մէջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի որ անարժան բաներ գործեն.

29 Որոնք լցուած են ամեն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզգամութիւնով, ագահութիւնով, չարութինով, լիքը նախանձով, մարդասպանութիւնով, կռիւով, նենգութիւնով, չարաբարութիւնով.

30 Քսուներ, բամբասողներ, աստուածատողներ, թշնամանողներ, ամբարտաւաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողների անհնազանդներ.

31 Անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ.

32 Որ Աստուծոյ իրաւունքները հասկանալով՝ թէ այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թէ միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։

<< Prev Top Next → >>