Աստվածաշունչը, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ, ղեկավար 7. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10963&pid=43&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եւ ժողովուեցան նորա մօտ Փարիսեցիները եւ դպիրներից ոմանք, որ Երուսաղէմից եկել էին։

2 Եւ երբոր տեսան, որ նորա աշակերտներից մի քանիսը խառնակ ձեռքով, այսինքն առանց լուանալու հաց էին ուտում, բամբասեցին։

3 Որովհետեւ Փարիսեցիները եւ բոլոր Հրէաները թէ որ մի լաւ չ’լուանան ձեռքերը՝ չեն ուտում. Որովհետեւ պահում են ծերերի աւանդութիւնը։

4 Եւ հրապարակից գալիս, եթէ չ’լուացուին, չեն ուտում. Եւ ուրիշ շատ բաներ կան, որ ընդունեցին պահել, բաժակների եւ անօթների եւ պղնձէ ամանների եւ մահիճների լուացմունքներ։

5 Յետոյ Փարիսեցիները եւ դպիրները հարցրին նորան, թէ Ինչո՞ւ քո աշակերտները ծերերի աւանդութեան համեմատ չեն գնում. Այլ անլուայ ձեռքով հաց են ուտում։

6 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, թէ Եսայիան լաւ մարգարէացաւ ձեզ կեղծաւորներիդ վերայ, ինչպէս գրուած է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է։

7 Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են։

8 Որովհետեւ Աստուծոյ պատուիրանքը թողած՝ պահում էք մարդկանց աւանդութիւնը, անօթների եւ ամանների լուացմունքներ՝ եւ սորանց նման էլ ուրիշ շատ բաներ էք անում։

9 Եւ նորանց ասեց. Լաւ էք անարգում Աստուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը պինդ պահէք։

10 Որովհետեւ Մովսէսն ասեց. Պատուիր քո հօրը եւ քո մօրը. Եւ նա որ հօրիցը կամ մօրիցը չարախօսութիւն անէ, թող մահով մեռնի։

11 Բայց դուք ասում էք, Եթէ մարդս հօրը կամ մօրը ասէ, Կորբան է (այսինքն պատարագ) այն որ ինձանից պէտք է շահուիս, ազատ է լինում։

12 Եւ այլեւս թոյլ չէք տալիս նորան որ մի բան անէ իր հօրը կամ իր մօրը։

13 Եւ Աստուծոյ խօսքն անարգում էք ձեր աւանդութիւնովն, որ աւանդեցիք. Եւ սորան նման ուրիշ էլ շատ բաներ էք անում։

14 Եւ բոլոր ժողովուրդն իրան մօտ կանչելով ասեց նորանց. Ամենքդ ինձ լսեցէք, եւ հասկացէք։

15 Ոչինչ չ’կայ մարդից դուրս նորա մէջ մտնող, որ կարողանայ պղծել նորան, այլ նորանից այն դուրս եկողներն են որ մարդին պղծում են։

16 Ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։

17 Եւ երբոր ամբոխիցը տուն եկաւ, նորա աշակերտները հարցրին նորան այն առակի համար։

18 Եւ նա ասեց նորանց. Դո՞ւք էլ այդչափ անմիտ էք. Չէ՞ք իմանում, որ ամեն ինչ որ դրսիցը մտնում է մարդի մէջ՝ չէ կարող նորան պղծել։

19 Որովհետեւ նորա սիրտը չէ մտնում, այլ փորը, եւ դուրս է գնում արտաքնոցը՝ ամեն կերակուրները սրբելով։

20 Եւ ասում էր թէ Մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին։

21 Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ,

22 Սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։

23 Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում։

24 Եւ այնտեղից վերկացաւ՝ եւ եկաւ Տիւրոսի եւ Սիդոնի սահմանները. Եւ տուն որ մտաւ՝ չէր ուզում որ մէկն իմանայ, բայց չ’կարողացաւ ծածկուիլ.

25 Որովհետեւ նորա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ունէր. Եկաւ նորա ոտների առաջին ընկաւ։

26 Եւ այն կինը Յոյն էր՝ ազգաւ Փիւնիկ Ասորի. Եւ աղաչում էր նորան, որ դեւն իր աղջկանիցը դուրս հանէ։

27 Յիսուսն էլ ասեց նորան. Թող առաջ երեխաները կշտանան. Որովհետեւ լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։

28 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Այո, Տէր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին՝ երեխաների փշրանքից են ուտում։

29 Եւ ասեց նորան, Այս խօսքի համար գնա, դեւը դուրս եկաւ քո աղջկանիցը։

30 Եւ իր տունը որ գնաց, գտաւ դեւը դուրս եկած, եւ աղջիկը մահճի վերայ պառկած։

31 Եւ դարձեալ Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններիցը դուրս գնաց, եւ Գալիլեայի ծովի մօտ եկաւ՝ Դեկապոլիսի սահմանների միջից։

32 Եւ մի խուլ եւ դժուարախօս բերին նորան, եւ աղաչում էին, որ ձեռքը դնէ նորա վերայ։

33 Եւ նա նորան ամբոխիցը մի կողմ տարաւ, իր մատները նորա ականջների մէջ դրաւ եւ թքեց, եւ նորա լեզուին դպաւ։

34 Եւ դէպի երկինքը նայելով հառաչեց եւ ասեց նորան. Եփփաթա՝ այսինքն բացուիր։

35 Եւ շուտով նորա ականջները բացուեցան, եւ նորա լեզուին կապն արձակուեցաւ, եւ խօսում էր ուղիղ։

36 Եւ նորանց պատուիրեց՝ որ ոչ ոքի չ’ասեն. Եւ որչափ նա պատուիրում էր նորանց, նորանք էլ աւելի էին հռչակում։

37 Եւ չափից դուրս զարմանում էին եւ ասում. Սա ամեն բան լաւ գործեց. Խուլերին լսել է տալիս՝ եւ համրերին՝ խօսել։

<< ← Prev Top Next → >>