Աստվածաշունչը, ԺՈՂՈՎՈՂ, ղեկավար 2. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10660&pid=23&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԺՈՂՈՎՈՂ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՌԱԿՆԵՐ ԺՈՂՈՎՈՂ ԵՐԳ ԵՐԳՈՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Ես սրտումս ասեցի. Մի եկ քեզ փորձեմ ուրախութիւնով, եւ բարիք էլ վայելիր. Բայց ահա սա էլ էր ունայն։

2 Ծիծաղին ասեցի. Դու յիմար ես. Եւ ուրախութեանը՝ Դա ի՞նչ ես անում։

3 Սրտիս մէջ մտածեցի, որ մարմինս գինիով զուարթացնեմ, եւ՝ սիրտս իմաստութեամբ վարուելով յիմարութիւնն էլ բռնեմ, մինչեւ որ տեսնեմ թէ ինչ է մարդկանց որդիների բարին, որ անում են երկնքի տակին իրանց կեանքի քիչ օրերումը։

4 Ես մեծացրի իմ գործերը՝ ինձ համար տուներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի.

5 Այգիներ եւ դրախտներ շինեցի, եւ նորանց մէջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի.

6 Ինձ համար ջրի աւազաններ շինեցի, որ նորանցից ոռոգուի ծառաստանի անտառը։

7 Ծառաներ եւ աղախիններ ստացի, նաեւ ընդոծիններ ունեցայ, եւ շատ արջառներ եւ հօտեր ունեցայ, ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի։

8 Ինձ համար գանձեցի արծաթ եւ ոսկի, եւ թագաւորական ու գաւառական սեփականութիւններ. Ինձ համար երգիչներ եւ երգչուհիներ դրի, եւ մարդկանց որդիների զուարճութիւնները, դշխոյ եւ դշխոներ։

9 Եւ մեծացի ու բարգաւաճեցի ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի. Նաեւ իմաստութիւնս կար ինձ մօտ։

10 Եւ ամեն ինչ որ աչքերս պահանջում էին՝ նորանցից չարգիլեցի, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախութիւնից, որովհետեւ սիրտս ուրախացաւ իմ բոլոր աշխատանքներիցը, եւ սա էր իմ բաժինը իմ աշխատանքիցը։

11 Եւ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. Եւ ահա բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք. Եւ արեգակի տակին մի օգուտ չկայ։

12 Եւ ես ուշս դարձրի իմաստութիւնը տեսնելու, նաեւ յիմարութիւնը եւ անմտութիւնը. Որովհետեւ ի՞նչ է այն մարդը, որ թագաւորից յետոյ գալու է, նա արդէն արել է սորա անելիքը։

13 Եւ ես տեսայ որ իմաստութիւնը աւելի օգուտ ունի յիմարութիւնից. Որքան որ լոյսը աւելի օգուտ ունի խաւարիցը։

14 Իմաստունի աչքերը իր գլխին են. Բայց յիմարը խաւարումն է գնում. Եւ ես էլ իմացի, որ ինչ որ մէկին է պատահում, պատահում է ամենքին։

15 Եւ ես ասեցի իմ սրտումը. Ինչպէս որ յիմարին է պատահում, ինձ էլ է պատահելու. Ուրեմն էլ ի՞նչու համար ես իմաստուն եղայ։ Եւ իմ սրտումն ասեցի թէ Սա էլ է ունայն։

16 Նորա համար որ յաւիտեան չեն յիշում իմաստունին էլ յիմարին պէս. Որովհետեւ ապագայ օրերումն արդէն բոլորը մոռացուած կլինի. Եւ ո՜հ իմաստունը մեռնում է յիմարի հետ։

17 Եւ ես ատեցի կեանքը, որովհետեւ զզուելի էին ինձ համար արեգակի տակին եղած գործերը. Որովհետեւ ամենը ունայն է եւ քամիի աշխատանք։

18 Եւ ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար։

19 Եւ ո՞վ գիտէ, թէ նա իմաստուն կլինի թէ յիմար. Սակայն նա տիրելու է իմ բոլոր աշխատանքին, որ աշխատեցի եւ որի մէջ իմաստութիւն ցոյց տուի արեգակի տակին. Սա էլ է ունայն։

20 Եւ ես ետ դարձայ, որ սրտիս յոյսը կտրեմ արեգակի տակին աշխատած բոլոր աշխատանքիցս։

21 Որովհետեւ մարդ կայ արեգակի տակին, որի գործքը իմաստութեամբ, գիտութեամբ եւ յաջողութեամբ է, բայց նա այս բաները պիտի իբրեւ բաժին տայ սորանցում չաշխատող մարդին։ Սա էլ է ունայն եւ մի մեծ չարիք։

22 Որովհետեւ ի՞նչ է մնում մարդիս համար իր բոլոր աշխատանքիցը, եւ իր սրտի տանջանքիցը, որ նա աշխատեց արեգակի տակին։

23 Որովհետեւ նորա բոլոր օրերը վիշտեր՝ եւ նորա գործքը տրտմութիւն են. Նորա սիրտը գիշերն էլ չէ հանգիստ. Սա էլ է ունայն։

24 Սորանից լաւ բան չկայ մարդիս համար, որ ուտէ եւ խմէ, եւ իր աշխատանքովը սիրտը զուարճացնէ. Բայց ես սա էլ տեսայ, որ այդ բանը Աստուծոյ ձեռքիցն է լինում։

25 Որովհետեւ ո՞վ է կարող ուտել եւ ո՞վ է կարող վայելել առանց նորան՝՝։

26 Որովհետեւ այն մարդին, որ հաճելի է նորա առաջին, նա տալիս է իմաստութիւն, գիտութիւն եւ ուրախութիւն. Բայց մեղաւորին տալիս է զբաղմունք, որ նա ժողովէ եւ գանձէ, եւ տայ Աստուծոյ առաջին հաճելի եղողին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։

<< ← Prev Top Next → >>