Աստվածաշունչը, ՂԵՒՏԱԿԱՆ, ղեկավար 5. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10095&pid=5&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ եթէ մի անձ մեղանչէ, եւ երդումի ձայնը լսէ եւ վկայ լինի, կամ բանը տեսել է կամ գիտէ, եթէ չիմացնէ, այն ժամանակ իր յանցանքը կրէ։

2 Կամ մի անձ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին կամ անմաքուր անասունի դիակին՝ կամ անմաքուր սողունի դիակին դպչելու լինի, թէեւ յայտնի չէր իրան, այն ժամանակ նա անմաքուր եւ յանցաւոր է։

3 Կամ դպչելու լինի մարդի անմաքրութեան՝ որեւիցէ անմաքուր անող անմաքրութեան՝ թէեւ յայտնի չէր իրան, բայց յետոյ իմանայ ինքը, այն ժամանակ յանցաւոր լինի։

4 Կամ մի անձ երդում անելու լինի՝ չարիք կամ բարիք անելու համար՝ բերանովը դատարկախօսութեամբ, (ինչպէս որ մարդս երդումով դարտակ կխօսէ.) եւ իրան յայտնի չէր. Բայց ինքը յետոյ իմանայ, այն ժամանակ սորանց պէս մէկ բանի մէջ յանցաւոր լինի։

5 Եւ եթէ այսպիսի բաներից մէկում յանցաւոր լինի. խոստովանէ այն ինչ որ մեղք գործեց.

6 Եւ բերէ իր արած մեղքի համար իր յանցանքի պատարագը Եհովային հօտերից մի էգ, այսինքն մի էգ գառն կամ այծերից մի էգ ուլ մեղքի պատարագի համար. Եւ քահանան քաւութիւն անէ նորան՝ նորա մեղքի համար։

7 Եւ եթէ նորա ձեռքը չհասնէ ոչխար կամ այծ բերելու, իր արած յանցանքի համար երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ Եհովային, մէկը մեղքի պատարագ, եւ միւսը ողջակէզ։

8 Եւ քահանայի մօտ բերէ նորանց, եւ նախ մատուցանէ այն որ մեղքի պատարագ է, եւ նորա գլուխը վզիցը ոլորէ բայց չպոկէ.

9 Եւ մեղքի պատարագի արիւնիցը սեղանի կողմին սրսկէ, եւ մնացած արիւնը սեղանի յատակի վերայ քամուի. Սա մեղքի պատարագ է։

10 Եւ միւսը ըստ օրինի ողջակէզ անէ. Եւ քահանան նորան քաւութիւն անէ նորա արած մեղքի համար. Եւ նորան թողութիւն լինի։

11 Եւ եթէ նորա ձեռքը չհասնէ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերելու, այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար արդուի տասներորդ մասը բարակ ալիւր բերէ մեղքի պատարագի համար. ոչ նորա վերայ իւղ դնէ՝ ոչ էլ վերան կնդրուկ դնէ. Որովհետեւ մեղքի պատարագ է այն։

12 Եւ քահանայի մօտ բերէ այն, եւ քահանան նորանից իր ձեռքը լիքը նորա յիշատակի համար առնէ, եւ սեղանի վերայ այրէ Եհովայի պատարագների հետ. Մեղքի պատարագ է այն։

13 Եւ քահանան քաւութիւն անէ նորան այսպիսի բաների մէկում արած մեղքի համար, եւ նորան թողութիւն լինի. Եւ մնացածը հացի ընծայի պէս քահանայինը լինի։

14 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

15 Եթէ մի անձ յանցանք անէ՝ եւ սխալմամբ Եհովայի սուրբ բաների մէջ մեղք գործէ, իր յանցանքի պատարագի համար սրբարանի սիկղի համեմատ՝ քո արժեցրածի չափ սիկղի արծաթով հօտերից մի անարատ խոյ բերէ Եհովայի համար։

16 Եւ սուրբ բաների մէջ իր արած վնասը հատուցանէ, եւ նորա վերայ հինգերորդ մասը աւելացնէ, եւ քահանային տայ այն, եւ քահանան յանցանքի պատարագի խոյովը քաւութիւն անէ նորան, եւ թողութիւն լինի նորան։

17 Եւ եթէ մի անձ մեղանչէ, եւ անէ Եհովայի բոլոր այն պատուէրների դէմ որ պիտի չանուին, թէեւ անգիտութեամբ, յանցաւոր է, եւ իր անօրէնութիւնը կրէ.

18 Եւ քո արժեցրածի պէս՝ յանցանքի պատարագի համար հօտերից մի անարատ խոյ բերէ քահանայի մօտ. Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ՝ նորա անգիտութեամբ սխալուելու համար. Եւ նորան թողութիւն լինի։

19 Այս՝ յանցանքի պատարագ է. նա անպատճառ յանցաւոր է Եհովայի առաջին։

<< ← Prev Top Next → >>