Աստվածաշունչը, ԵԼՔ, ղեկավար 28. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10078&pid=4&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ դու քեզ մօտ մօտեցրու քո եղբայր Ահարօնին՝ եւ նորա որդիներին նորա հետ՝ Իսրայէլի որդիների միջից, որ ինձ քահանայութիւն անեն, Ահարօնին՝ եւ Ահարօնի որդիներ՝ Նադաբին եւ Աբիուդին՝ Եղիազարին եւ Իթամարին։

2 Եւ քո եղբայր Ահարօնի համար սուրբ զգեստներ շինես պատուի եւ փառքի համար։

3 Եւ դու խօսիր բոլոր իմաստուն միտք ունեցողների հետ, որոնց ես իմաստութեան հոգով լցրի, որ Ահարօնի համար զգեստները շինեն՝ նորան սրբելու համար՝ որ ինձ քահանայութիւն անէ։

4 Եւ սորանք են այն զգեստները, որ պիտի շինեն. Լանջապանակ, եւ եփուդ եւ պատմուճան եւ նկարագործ շապիկ, խոյր եւ գօտի, եւ սուրբ զգեստներ շինեն քո եղբայր Ահարօնի՝ եւ նորա որդիների համար, որ ինձ քահանայութիւն անեն։

5 Եւ նորանք առնեն ոսկին եւ կապուտակը եւ ծիրանեգոյնը եւ կրկնակի կարմիրը եւ բարակ քթանը.

6 Եւ շինեն եփուդը ոսկի թելից կապուտակից եւ ծիրանեգոյնից, կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից ճարտար ոստայնագործ։

7 Նորա երկու թիկունքները կցուած պիտի լինին նորա երկու ծայրերին, որ կոճակուին։

8 Եւ եփուդի վերայ եղած ժապաւէնը՝ նորա շինուածքի պէս նոյն բանից լինի. Ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից, եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։

9 Եւ երկու եղնգնաքարեր առնես, եւ նորանց վերայ փորագրես Իսրայէլի որդիների անունները։

10 Նորանց անունների վեցը մէկ քարի վերայ՝ եւ մնացած վեց անունները միւս քարի վերայ՝ եւ նորանց ծնունդների համեմատ.

11 Ակնագործի արուեստով կնիք քանդակողի պէս փորագրես այն երկու քարերի վերայ Իսրայէլի որդիների անունները, շրջապատած ոսկի խորշերի մէջ դնես նորանց։

12 Եւ այն երկու քարերը եփուդի թիկունքների վերայ դնես, որ Իսրայէլի որդիների համար յիշատակի քարեր լինին. Եւ Ահարօնը նորանց անունները յիշատակի համար իր երկու ուսերի վերայ կրէ Եհովայի առաջին։

13 Եւ ոսկուց խորշեր շինես։

14 Եւ մաքուր ոսկուց երկու շղթաներ շինիր, ոլորած հիւսկէն գործ շինես, եւ հիւսուած շղթաները խորշերին անցկացնես։

15 Եւ դատաստանի լանջապանակը ճարտար ոստայնագործ շինես՝ եփուդի շինուածքի պէս շինես, ոսկուց՝ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից շինես նորան։

16 Քառակուսի լինի երկուտակ ծալուող, նորա երկայնութիւնը մէկ թիզ՝ եւ նորա լայնութիւնը մէկ թիզ։

17 Եւ ընդելուզիր նորա մէջ ակունքների ընդելուզուածքի համեմատ՝ չորս կարգ քարեր. Սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը՝ առաջին կարգը լինի։

18 Եւ երկրորդ կարգը՝ կարկեհան, շափիւղայ եւ անդամանդ.

19 Եւ երրորդ կարգը գոճազմ, ակատ եւ սուտակ.

20 Եւ չորրորդ կարգը՝ ոսկեքար, եղնգնաքար, եւ յասպիս. Ոսկի խորշերի մէջ լինին ընդելուզուած։

21 Եւ քարերը Իսրայէլի որդիների անունների պէս տասնեւերկու լինին, նորանց անունների համեմատ. Քանդակուած կնիքի պէս ամեն մէկը իր անունովը տասնեւերկու ցեղին համեմատ։

22 Եւ լանջապանակի վերայ ոլորուած շղթաներ շինիր՝ հիւսկէն գործ՝ մաքուր ոսկուց։

23 Եւ լանջապանակի վերայ երկու ոսկի օղակներ շինիր եւ այն երկու օղակները լանջապանակի երկու ծայրերի վերայ դնես։

24 Եւ այն երկու հիւսուած ոսկի շղթաները՝ լանջապանակի ծայրերին եղած երկու օղակներին անցկացնես.

25 Եւ այն երկու հիւսուած շղթաների միւս երկու ծայրերը՝ այն երկու խորշերին անցկացնես. Եւ եփուդի թիկունքների վերայ դնես առջեւի կողմից։

26 Եւ երկու ոսկի օղակներ շինես, եւ լանջապանակի ներսի կողմից՝ եփուդի կցուած եզերքի երկու ծայրերին դնես նորանց։

27 Եւ երկու ոսկի օղակներ էլ շինես, եւ նորանց դնես եփուդի երկու ուսերին տակիցը, նորա առջեւի կողմի կցուածքի մօտ՝ եփուդի ժապաւէնի վերայից անցկացնես։

28 Եւ լանջապանակաը կապեն իր օղակներիցը՝ կապուտակից շինուած լարով եփուդի օղակներին, որ եփուդի ժապաւէնի վերայ լինի, եւ լանջապանակը եփուդի վերայիցը չբաժանուի։

29 Եւ Ահարօնը Իսրայէլի որդիների անունները դատաստանի լանջապանակովը միշտ իր սրտի վերայ կրէ, երբոր մտնէ սրբարանաը, նորանց Եհովայի առաջին յիշելու համար։

30 Եւ դատաստանի լանջապանակի մէջ Ուրիմը ու Թումիմը դնես. Եւ Ահարօնի սրտի վերայ լինին, երբոր Եհովայի առաջը գնայ. Եւ Ահարօնը միշտ իր սրտի վերայ կրէ Իսրայէլի որդիների դատաստանը Եհովայի առաջին։

31 Եւ եփուդի պատմուճանը բոլորովին կապուտակից շինես։

32 Եւ նորա մէջտեղը լինի նորա գլուխ անցկացնելու ճեղքուածքը. Ճեղքուածքի շուրջը մի օձիք լինի զրահի ճեղքուածքի պէս հիւսուած, որ չպատառուի։

33 Եւ նորա քղանցքների վերայ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից նռներ շինես՝ քղանցքների վերայ շուրջանակի. Եւ նորանց մէջտեղը շուրջանակի ոսկի զանգակներ։

34 Պատմուճանի քղանցքի վերայ շուրջանակի մի ոսկի զանգակ եւ մի նուռ, մի ոսկի զանգակ եւ մի նուռ լինի։

35 Եւ Ահարօնի վերայ լինի պաշտօնի համար. Եւ նորա ձայնը լսուի Եհովայի առաջին մտնելիս եւ դուրս գալիս, որ չմեռնէ։

36 Եւ մաքուր ոսկուց մի թիթեղ շինես, եւ նորա վերայ կնիք քանդակողի պէս փորագրես ԳՕԴԷՇ ԼԷ ԵՀՈՎԱՅ։

37 Եւ նորան անցկացնես մի կապուտակ ժապաւէնի վերայ, որ խոյրի վերայ դրուի. Խոյրի վերեւի առջեւի կողմին լինի։

38 Եւ Ահարօնի ճակատի վերայ լինի, որ Ահարօնը կրէ. Իսրայէլի որդիների նուիրած բոլոր սուրբ ընծաների անօրէնութիւնը միշտ իր ճակատի վերայ լինի, որ նորանք ընդունելի լինին Եհովայի առաջին։

39 Եւ շապիկը բարակ քթանից, եւ խոյրը բարակ քթանից շինես եւ գօտին հիւսկէն գործ շինես։

40 Եւ Ահարօնի որդիների համար շապիկներ շինես, եւ նորանց համար գօտիներ շինես. Եւ պատւի եւ փառքի համար նորանց ապարօշներ շինես։

41 Եւ նորանք քո եղբայր Ահարօնին՝ եւ նորա հետ նորա որդիներին հագցնես. Եւ նորանց օծես, եւ նորանց ձեռքերը լցնես, եւ սրբես նորանց որ ինձ քահանայութիւն անեն։

42 Եւ նորանց՝ համար կտաւից անդրավարտիներ շինես մարմնի մերկութիւնը ծածկելու համար. Մէջքից մինչեւ ծնկերը լինին։

43 Եւ Ահարօնի եւ նորա որդիների վերայ լինին երբոր ժողովքի խորանը մտնեն, կամ երբոր սեղանին մօտենան սրբարանումը պաշտելու համար, եւ անօրէնութիւն չկրեն որ չմեռնեն. Սա յաւիտենական կանոն լինի նորա համար եւ նորանից յետոյ նորա սերունդի համար։

<< ← Prev Top Next → >>