Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 41. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10041&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ եղաւ երկու տարուց յետոյ Փարաւօնը երազ տեսաւ, եւ ահա կանգնել էր գետի եզերքին։

2 Եւ ահա գետիցը գեղեցիկ տեսքով եւ պարարտ մարմնով եօթը երինջներ ելան եւ արածում էին պրտուների մէջ։

3 Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան գետիցը՝ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, եւ կանգնեցին այն երինջների մօտ գետի եզերքումը։

4 Եւ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով երինջները կերան այն եօթը գեղեցիկ տեսքով ու պարարտ երինջներին։ Եւ Փարաւօնը զարթնեց։

5 Եւ քնեց, եւ երկրորդ անգամ երազ տեսաւ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը պարարտ եւ լաւ հասկեր էին դուրս գալիս։

6 Եւ ահա նորանց ետեւից եօթը վտիտ եւ խորշակահար հասկեր էին բուսնում.

7 Եւ այն վտիտ հասկերը կուլ տուին այն եօթը պարարտ եւ լիքը հասկերին։ Եւ Փարաւօնը զարթնեց, եւ ահա երազ էր։

8 Եւ եղաւ որ առաւօտանց նորա հոգին խռովուեցաւ, եւ նա կանչել տուաւ Եգիպտոսի բոլոր մոգերին, եւ նորա բոլոր իմաստուններին. Եւ Փարաւօնը պատմեց նորանց իր երազները, բայց մէկը չկար, որ մեկնէր նորանց Փարաւօնի համար։

9 Եւ մատռուակապետը խօսեց Փարաւօնի հետ ասելով. Ես այսօր յիշում եմ իմ յանցանքները։

10 Փարաւօնը բարկացաւ իր ծառաների վերայ, եւ ինձ դահճապետի տան բանտը դրաւ՝ ինձ եւ հացագործապետին։

11 Եւ ես ու նա մէկ գիշեր երազ տեսանք. Մեզանից ամեն մէկը իր երազի նշանակութեան պէս երազ տեսանք։

12 Եւ այնտեղ մեզ հետ մի Եբրայեցի պատանի կար՝ դահճապետի ծառան, եւ մենք պատմեցինք նորան, եւ նա մեկնեց մեզ մեր երազները. Ամեն մէկիս իր երազի պէս մեկնեց։

13 Եւ ինչպէս որ նա մեկնեց, այնպէս եղաւ. Ինձ իմ պաշտօնիս դարձրեց, եւ նորան կախեց։

14 Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց եւ կանչեց Յովսէփին, եւ շուտով բանտիցը հանեցին նորան, եւ նա ածիլուեցաւ եւ իր հանդերձները փոխեց, եւ եկաւ Փարաւօնի մօտ։

15 Եւ Փարաւօնը ասեց Յովսէփին. Երազ տեսայ, եւ մէկը չկայ որ մեկնէ նորան. Եւ ես քեզ համար լսեցի որ ասում են. Երազ ես լսում եւ մեկնում։

16 Եւ Յովսէփը պատասխանեց Փարաւօնին եւ ասեց. Ոչ թէ ես. Աստուած կտայ խաղաղութեան պատասխան Փարաւօնին։

17 Եւ Փարաւօնն ասեց յովսէփին. Երազումս ահա գետի եզերքումը կանգնել էի.

18 Եւ ահա գետիցը եօթը երինջներ ելան պարարտ եւ գեղեցիկ տեսքով, եւ պրտուների մէջ արածում էին։

19 Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան նիհար ու շատ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, որ նորանց պէս զազիր չեմ տեսել Եգիպտոսի բոլոր երկրումը։

20 Եւ այն վտիտ եւ զազիր երինջները կերան առաջի եօթը պարարտ երինջներին։

21 Եւ նորանց փորը գնացին, եւ չէր գիտացվում, թէ նորանք նորանց փորն են գնացել. Այլ նորանց տեսքը զազիր էր ինչպէս առաջ։ Յետոյ զարթնեցի։

22 Եւ երազումս տեսայ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը լիքը եւ լաւ հասկեր էին դուրս գալիս.

23 Եւ ահա նորանց ետեւից եօթը չոր, նիհար խորշակահար հասկեր էին բուսնում.

24 Եւ նիհար հասկերը կուլ տուին այն եօթը լաւ հասկերին։ Եւ ես պատմեցի մոգերին, բայց մէկը չկայ որ ինձ մեկնէ։

25 Եւ Յովսէփն ասեց Փարաւօնին. Փարաւօնի երազը մէկ է. Աստուած իր անելիքը յայտնեց Փարաւօնին։

26 Այն եօթը լաւ երինջները եօթը տարի են, եւ այն եօթը լաւ հասկերը եօթը տարի են. Երազը մէկ է։

27 Եւ այն եօթը վտիտ եւ զազիր երինջները, որ նորանց ետեւից ելան՝ եօթը տարի են, եւ այն եօթը դատարկ խորշակահար հասկերը եօթը տարի սով են նշանակում։

28 Այս է իմ խօսքը որ ասում եմ Փարաւօնին. Թէ Աստուած իր անելիքը Փարաւօնին ցոյց է տուել։

29 Ահա եօթը տարի են գալու, որ բոլոր Եգիպտոսի երկրումը մեծ առատութիւն կլինի։

30 Եւ նորանց ետեւից եօթը տարի սով կգայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ բոլոր առատութիւնը կմոռացուի. Եւ սովը կսպառէ երկիրը.

31 Եւ չի իմացուիլ երկրի մէջ առատութիւնը այն սովի պատճառով, որ նորանից յետոյ կգայ, որովհետեւ շատ սաստիկ կլինի։

32 Եւ երազը երկու անգամ Փարաւօնի համար կրկնուելու պատճառը այս է, որ այս բանը Աստուածանից հաստատուած է, եւ Աստուած շուտով անելու է այս։

ԾՆՆԴՈՑ 41:32 - Joseph Interprets Dream
Joseph Interprets Dream
33 Եւ հիմա թող Փարաւօնը հանճարեղ եւ իմաստուն մարդ գտնէ, եւ նորան Եգիպտոսի երկրի վերայ դնէ։

34 Թող Փարաւօնը այսպէս անէ, եւ երկրի վերայ գործակալներ նշանակէ, եւ Եգիպտոսի երկրի արմատիքներից առատութեան եօթը տարիներումը հինգից մէկն առնէ։

35 Եւ այն եկող լաւ տարիների բոլոր պաշարը ժողովեն. Եւ Փարաւօնի ձեռքի տակ ցորեն դիզեն, եւ քաղաքներում պաշար պահեն։

36 Եւ կերակուրը պաշար լինի երկրիս համար այն եօթը տարուայ սովի դէմ, որ Եգիպտոսի երկրումը լինելու է, որ երկիրը սովից չկորչի։

37 Եւ այս բանը լաւ երեւեցաւ Փարաւօնի աչքին եւ նորա բոլոր ծառաների աչքին։

38 Եւ Փարաւօնն ասեց իր ծառաներին. Կարո՞ղ ենք գտնել սորա պէս մի մարդ, որի մէջ լինի Աստուծոյ Հոգին։

39 Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Որովհետեւ Աստուած այս ամենը քեզ իմացրեց, քեզ պէս հանճարեղ եւ իմաստուն չկայ։

40 Դու իմ տան վերայ եղիր, եւ իմ բոլոր ժողովուրդը քո բերանին հնազանդուին. Ես միայն աթոռով քեզանից մեծ լինիմ։

41 Եւ Փարաւօնն ասեց յովսէփին. Ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ դրի։

42 Եւ Փարաւօնն իր ձեռքից մատանին հանեց, եւ Յովսէփի ձեռքն անցրեց, եւ նորան բեհեզեայ հանդերձներ հագցրեց, եւ նորա պարանոցին ոսկի մանեակ դրաւ։

43 Եւ իր երկրորդ կառքի վերայ հեծցրեց, եւ գոչում էին նորա առաջին. Ծունր դրէք. Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ նշանակեց նորան։

ԾՆՆԴՈՑ 41:43 - Joseph in Charge of Egypt
Joseph in Charge of Egypt
44 Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ես Փարաւօնն եմ, եւ առանց քեզ մէկն իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնէ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ։

45 Եւ Փարաւօնը Յովսէփի անունը Փսոմփթոմփանէ դրաւ, եւ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը նորան կին տուաւ. Եւ Յովսէփը ելաւ որ Եգիպտոսի երկիրը ման գայ։

46 Եւ Յովսէփը երեսուն տարեկան էր, երբոր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին կանգնեց, եւ Յովսէփը Փարաւօնի առջեւից դուրս ելաւ եւ Եգիպտոսի բոլոր երկիրը ման եկաւ։

47 Եւ առատութեան եօթը տարիներումը երկիրը խիստ շատ արդիւնք տուաւ։

48 Եւ եօթը տարիներ բոլոր պաշարը որ Եգիպտոսի երկրումը եղաւ, ժողովեց, եւ քաղաքներումը դրաւ պաշարը. Այն քաղաքի շուրջի արտերի պաշարը նոյն քաղաքի մէջ դրաւ։

49 Եւ Յովսէփը ծովի աւազի չափ խիստ շատ ցորեն դիզեց՝ այնչափ որ թուելը ձգեցին, որովհետեւ անթիւ էր։

50 Եւ Յովսէփի համար երկու որդի ծնուեցան սովի տարիները գալուց առաջ, որ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը ծնեց նորա համար։

51 Եւ Յովսէփը առաջինեկի անունը Մանասէ դրաւ, որովհետեւ ասեց. Աստուած ինձ մոռացրեց իմ բոլոր վիշտերը, եւ իմ հօր բոլոր տունը։

52 Եւ երկրորդի անունը Եփրեմ դրաւ. Որովհետեւ ասեց. Աստուած իմ տառապանաց երկրումն աճեցրեց ինձ։

53 Եւ Եգիպտոսի երկրումն առատութեան եօթը տարին անցաւ։

54 Եւ Յովսէփի ասածի պէս սկսեցին գալ սովի եօթը տարին. Եւ բոլոր երկիրներում սով եղաւ, բայց Եգիպտոսի երկրի մէջ հաց կար։

55 Եւ երբոր Եգիպտոսի բոլոր երկիրը անօթեցաւ, ժողովուրդը հացի համար դէպի Փարաւօնն աղաղակեց. Եւ Փարաւօնն ասեց բոլոր Եգիպտացիներին. Գնացէք Յովսէփի մօտ, ինչ որ ձեզ ասէ արէք։

56 Եւ սովը երկրի բոլոր երեսի վերայ եղաւ. Եւ Յովսէփը բացաւ բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ Եգիպտացիներին պաշար ծախեց. Եւ սովը սաստկացաւ Եգիպտոսի երկրումը։

57 Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոսի Յովսէփիցը պաշար ծախու առնելու. Որովհետեւ ամեն երկրի մէջ սովը սաստկացաւ։

<< ← Prev Top Next → >>