Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 33. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10033&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Յակոբն իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա Եսաւը գալիս էր, եւ նորա հետ չորս հարիւր մարդ. Եւ զաւակներին բաժանեց՝ տուաւ Լիային եւ ռաքէլին եւ երկու աղախիններին։

2 Եւ աղախիններին իրանց զաւակներովը առաջ դրաւ, եւ Լիային իր զաւակներովը՝ ետեւ, եւ ռաքէլին ու Յովսէփին՝ ամենից ետեւ։

3 Եւ ինքն անցաւ նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը եօթն անգամ խոնարհութիւն արաւ մինչեւ իր եղբօր մօտենալը։

4 Եւ Եսաւը վազեց նորան դիմաւորելու եւ գրկեց նորան, եւ նորա պարանոցովն ընկաւ եւ համբուրեց նորան. Եւ լացին։

ԾՆՆԴՈՑ 33:4 - Esau Embraces Jacob
Esau Embraces Jacob
5 Եւ Եսաւն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ կանայքն ու զաւակները եւ ասեց. Սորանք քո ի՞նչն են. Եւ նա ասեց. Այն զաւակներն են, որ Աստուած քո ծառային պարգեւել է։

6 Եւ աղախիններն ու նորանց զաւակները մօտեցան եւ խոնարհութիւն արին։

7 Եւ Լիան էլ եւ իր զաւակները մօտեցան, եւ խոնարհութիւն արին. Եւ յետոյ յովսէփը եւ ռաքէլը մօտեցան եւ խոնարհութիւն արին։

8 Եւ Եսաւն ասեց. Ի՞նչ են այս քո բոլոր խումբը, որին ես պատաեցի. Եւ Յակոբն ասեց. Իմ տիրոջ առաջին շնորհք գտնելու համար է։

9 Եւ Եսաւն ասեց. Ես շատ ունիմ, եղբայր իմ, քոնը քեզ լինի։

10 Եւ Յակոբն ասեց. Ոչ, խնդրեմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, ընդունիր ընծաս իմ ձեռքիցը, հէնց նորա համար որ տեսայ քո երեսը Աստուծոյ երեսը տեսնելու պէս, եւ ինձ հաճեցիր։

11 Խնդրեմ՝ ընդունիր քեզ բերած ընծաս. Որովհետեւ Աստուած ողորմեց ինձ, եւ որովհետեւ ես ամեն բան ունիմ. Եւ ստիպեց նորան, եւ նա էլ ընդունեց։

12 Եւ նա ասեց. Վեր կենանք գնանք. Եւ ես գնամ քո առաջին։

13 Եւ Յակոբն ասեց նորան. Իմ տէրը գիտէ որ զաւակները փափուկ են, եւ իմ հետ եղած հօտերն ու արջառները ձագերով են. Եւ եթէ մէկ օր սաստիկ քշեն նորանց, բոլոր հօտերը կմեռնեն։

14 Ուրեմն թող իմ տէրն իր ծառայի առաջին անցնէ, եւ ես մինակ կամաց կամաց կգնամ իմ առաջին եղած անասունների ոտքովը եւ երեխաների ոտքովը, մինչեւ որ գամ Սէիր իմ տիրոջ մօտ։

15 Եւ Եսաւն ասեց. Թող իմ հետ եղող ժողովրդիցը քեզ մօտ ձգեմ. Եւ նա ասեց. Ինչո՞ւ է պէտք. Թող իմ տիրոջ առաջին շնորհք գտնեմ։

16 Այսպէս ետ դարձաւ Եսաւն այն օրը իր ճանապարհովը դէպի Սէիր։

17 Եւ Յակոբը Սոկքովթ չուեց, եւ իր համար տուն շինեց, եւ իր հօտերի համար փարախներ շինեց. Նորա համար այն տեղի անունը Սոկքովթ ասուեցաւ։

18 Եւ Յակոբը միջագետից գալիս Սիւքէմացոց Սաղէմ քաղաքը եկաւ, որ Քանանի երկրումն է, եւ քաղաքի առաջին բնակուեց։

19 Եւ այն արտի կալուածքը, ուր կանգնեցրել էր իր վրանը, Սիւքէմի հայր Եմովրիցը ծախու առել էր հարիւր կէսիթայի.

20 Եւ այնտեղ մի սեղան շինեց, եւ անունը Էլ-Էլօհէ-Իսրայէլ դրաւ։

<< ← Prev Top Next → >>