Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 7. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10007&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Եհովան ասեց Նոյին. Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. Որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին։

2 Ամեն մաքուր անասուններից քեզ համար եօթը եօթը հատ առնես՝ արու եւ նորա էգը. Իսկ այն անասուններիցը որ մաքուր չեն, երկու երկու հատ՝ արու եւ նորա էգը։

3 Երկնքի թռչուններիցն էլ եօթը եօթը հատ՝ արու եւ էգ, բոլոր երկրի վերայ սերունդ ողջ մնալու համար։

4 Որովհետեւ եօթը օրից յետոյ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշեր անձրեւ պիտի բերեմ, եւ ամեն էակ որ արի, երկրի երեսիցը պիտի ջնջեմ։

5 Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Եհովան պատուիրեց նորան։

6 Եւ Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբոր ջրհեղեղը երկրի վերայ եղաւ։

7 Եւ մտաւ Նոյը եւ իր որդիքը, եւ իր կինը եւ իր որդկանց կանայքը իր հետ տապանի մէջ ջրհեղեղի ջրերի պատճառովը։

8 Մաքուր անասուններիցը, եւ այն անասուններիցը որ մաքուր չեն եւ թռչուններիցը, եւ երկրի վերայ ամեն սողացողներիցը,

9 Զոյգ զոյգ արու եւ էգ գնացին Նոյի մօտ տապանի մէջ, ինչպէս որ Աստուած Նոյին պատուիրել էր։

10 Եւ եղաւ որ եօթն օրից յետոյ ջրհեղեղի ջրերը եկան երկրի վերայ։

11 Նոյի կենաց վեցհարիւրերորդ տարումը երկրորդ ամսումը՝ ամսի տասնեւեօթներորդ օրը. Նոյն օրը մեծ անդունդի բոլոր աղբիւրները ճեղքուեցան եւ երկնքի պատուհանները բացուեցան.

12 Եւ անձրեւը եղաւ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշէր։

13 Հէնց նոյն օրը մտաւ Նոյը եւ Նոյի որդիները՝ Սէմը եւ Քամը եւ Յաբէթը, եւ Նոյի կինը, եւ նորա որդկանց երեք կանայքը նորանց հետ տապանի մէջ։

14 Նորանք եւ բոլոր կենդանիներն իրանց տեսակի պէս, եւ բոլոր անասուններն իրանց տեսակի պէս, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողուններն իրանց տեսակի պէս, եւ բոլոր թռչուններն իրանց տեսակի պէս, ամեն տեսակ թեւաւոր թռչուն.

15 Եւ մտան տապանը Նոյի մօտ զոյգ զոյգ ամեն մարմնից, որի մէջ կենաց շունչ կայ։

16 Եւ մտնողներն արու եւ էգ մտան ամեն մարմնից, ինչպէս Աստուած նորան պատուիրել էր։ Եւ Եհովան նորա ետեւիցը դուռը փակեց։

17 Եւ ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ. Եւ ջրերը շատացան եւ տապանը վեր հանեցին, եւ նա երկրիցը բարձրացաւ։

ԾՆՆԴՈՑ 7:17 - The Flood
The Flood
18 Եւ ջրերը սաստկանում էին, եւ շատ շատանում էին երկրի վերայ. Եւ տապանը ման էր գալիս ջրերի երեսի վերայ։

19 Եւ ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան։

20 Ջրերը տասնեւհինգ կանգուն վեր բարձրացան, եւ սարերը ծածկուեցան։

21 Եւ երկրի վերայ շարժող ամեն մարմին՝ թէ թռչուն, թէ անասուն, թէ գազան եւ թէ երկրի վերայ սողացող ամեն սողուն, եւ ամեն մարդ մեռաւ։

22 Ամենը որի ռնգացը մէջ կենդանութեան շունչ կար, այն բոլորը որ ցամաքի վերայ էր, մեռան։

23 Եւ ջնջուեցաւ երկրի երեսի վերայ լինող ամեն էակ՝ մարդից մինչեւ անասուն, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը. Եւ երկրիցը ջնջուեցան. Եւ միայն Նոյը մնաց եւ իր հետ տապանումը լինողները։

24 Եւ ջրերը երկրի վերայ հարիւր յիսուն օր բարձրացած մնացին։

<< ← Prev Top Next → >>