Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 5. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10005&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Այս է Ադամի ծննդոց գիրքը։ Այն օրն որ Աստուած մարդը ստեղծեց, Աստուծոյ պատկերովն արաւ նորան.

2 Արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ օրհնեց նորանց, եւ նորանց անունը Ադամ կոչեց նորանց ստեղծուելու օրը։

3 Եւ Ադամը հարիւր երեսուն տարի ապրեց, եւ իր նմանութեամբը իր պատկերի պէս որդի ծնեց, եւ նորա անունը Սէթ կոչեց։

4 Եւ Ադամի օրերը՝ Սէթին ծնելուց յետոյ ութ հարիւր տարի էին, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

5 Եւ Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղաւ, եւ մեռաւ։

6 Եւ Սէթը հարիւր հինգ տարի ապրեց, եւ ծնեց Ենովսին։

7 Եւ Սէթը Ենովսին ծնելուց յետոյ ութ հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

8 Եւ Սէթի բոլոր օրերը ինը հարիւր տասնեւերկու տարի եղաւ, եւ մեռաւ։

9 Եւ Ենովսն իննսուն տարի ապրեց, եւ Կայնանին ծնեց։

10 Եւ Ենովսը Կայնանին ծնելուց յետոյ ութ հարիւր տասնեւհինգ տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

11 Եւ Ենովսի բոլոր օրերը ինը հարիւր հինգ տարի եղաւ, եւ մեռաւ։

12 Եւ Կայնանը եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Մաղաղիէլին։

13 Եւ Կայնանը Մաղաղիէլին ծնելուց յետոյ ութ հարիւր քառասուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

14 Եւ Կայնանի բոլոր օրերը ինը հարիւր տասը տարի եղաւ, եւ մեռաւ։

15 Եւ Մաղաղիէլը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Յարեդին։

16 Եւ Մաղաղիէլը Յարեդին ծնելուց յետոյ ութ հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

17 Եւ Մաղաղիէլի բոլոր օրերը ութ հարիւր իննսունեւհինգ տարի եղաւ, եւ մեռաւ։

18 Եւ Յարեդը հարիւր վաթսունեւերկու տարի ապրեց, եւ ծնեց Ենովքին։

19 Եւ Յարեդը Ենովքին ծնելուց յետոյ ութը հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

20 Եւ Յարեդի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունեւերկու տարի եղաւ եւ մեռաւ։

21 Եւ Ենովքը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Մաթուսաղային։

22 Եւ Ենովքն Աստուծոյ հետ վարուեցաւ Մաթուսաղային ծնելուց յետոյ երեք հարիւր տարի, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

23 Եւ Ենովքի բոլոր օրերը երեք հարիւր վաթսունեւհինգ տարի եղաւ։

24 Եւ Ենովք Աստուծոյ հետ վարուեցաւ, եւ չէր գտնվում, որովհետեւ Աստուած առաւ նորան։

25 Եւ Մաթուսաղան հարիւր ութսունեւեօթը տարի ապրեց եւ ծնեց Ղամէքին։

26 Եւ մաթուսաղան Ղամէքին ծնելուց յետոյ եօթը հարիւր ութսունեւերկու տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

27 Եւ Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունինը տարի եղաւ, եւ մեռաւ։

28 Եւ Ղամէքը հարիւր ութսունեւերկու տարի ապրեց, եւ մի որդի ծնեց,

29 Եւ նորա անունը Նոյ կոչեց ասելով, Սա մեզ կհանգստացնէ մեր գործքերիցը եւ մեր ձեռքերի ցաւերիցը՝ այն երկրի պատճառով որին Եհովան անիծեց։

30 Եւ Ղամէքը Նոյին ծնելուց յետոյ հինգ հարիւր իննսունեւհինգ տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

31 Եւ Ղամէքի բոլոր օրերը եօթը հարիւր եօթանասունեւեօթը տարի եղաւ, եւ մեռաւ։

32 Եւ Նոյը հինգ հարիւր տարեկան եղաւ, եւ Նոյ ծնեց Սէմը, Քամը եւ Յաբէթը։

<< ← Prev Top Next → >>